Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամեն (այլ կիրառումներ)

Ամեն (գրաբար՝ ամէն, հին հունարեն՝ ἀμήν, եբրայերենից՝ אמן‎, լատիներեն՝ amen), բառը գործածվում է որպես դրական պատասխանի և համաձայնության արտահայտություն Հին և Նոր Կտակարաններում։ Քրիստոնեական աստվածապաշտության մեջ այն մուտք է գործել Հուդայականությունից իբրև աղոթքների և հոգևոր երգերի եզրափակիչ Ю խոսք։ Իսլամում <ամեն> բառը աղոթքի կամ խնդրանքի (Դուայի) եզրափակիչ խոսքն է։ Աստվածաշնչի ժամանակակից հայերեն թարգմանություններում ամեն բառը հաճախ թարգմանվում է իբրև <ճշմարիտ>։ Այն նշանակում է նաև ասված խոսքի ճշմարտացիության հավաստում։

Բառի ծագումը Ամեն բառը, որ նշանակում է <ճշմարիտ է>, <թող այդպես լինի>, սեմական ծագում ունի և գործածվում է եբրայերենում, արամերենում, արաբերերնում և ասորերենում։ Այս բառը հունարեն է մուտք գործել Հուդայականությունից։ Հունարենից ամեն բառը փոխանցվել է լատիներենին և ապա եվրոպական մյուս լեզուներին։ Ֆրանսիացի միջնադարյան ռաբիները կարծում էին որ եբրայերեն <էմունա> բառը, որ նշանակում է հավատք առաջացել է <ամեն> բառարմատից։

Հին Կտակարան

Հին Կտակարանում ամեն բառին առաջին անգամ հանդիպում ենք Թվեր կոչվող գրքում (5:22)։

Աղբյուրներ խմբագրել

  • Մանկական քրիստոնեական հանրագիտարան, Երևան, 1998։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն» հոդվածին։