Ամբողջովին նոր մտածելակերպ
Ամբողջովին Նոր Մտածելակերպ․ ինչու են աջակողմյան մտածելակերպով մարդիկ իշխելու ապագայում․ Դենիել Փինքի գիրքն է, որտեղ հեղինակը պնդում է, որ համաշխարհային մասշտաբով բիզնեսի ապագան պատկանում է աջակողմյան մտածելակերպ ունեցող մարդկանց (կապված է ուղեղի ձախ կիսագնդին տրամաբանական, իսկ աջին՝ ստեղծագործական բնութագրիչներ վերագրելու հետ։ Lateralization of brain function(անգլ.))։
Ամբողջովին նոր մտածելակերպ անգլ.՝ A Whole New Mind | |
---|---|
Հեղինակ | Դենիել Փինք |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | բիզնես ձեռնարկություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 288 |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Riverhead Books |
Հրատարակման տարեթիվ | մարտի 24, 2005 |
OCLC | 56755886 |
Հիմնական գաղափարներԽմբագրել
Պատմական տեսանկյունից գրքում առանձնացվում են չորս հիմնական ժամանակաշրջաններ․
- Գյուղատնտեսական (ֆերմերներ)
- Արդյունաբերական (գործարանների աշխատողներ)
- Տեղեկատվական (գիտելիքահենք աշխատողներ)
- Կոնցեպտուալ (ստեղծագործողներ)
Չորրորդ շրջանի համար Փինքը ուշադրություն է հրավիրում, թե ինչպես կարող են գործարարները հաջողության հասնել։
Փինքը առանձնացնում է բիզնեսի և տնտեսության ապագային ուղղված 3 միտումներ․
- առատություն․ սպառողները չափազանց շատ ընտրանքներ ունեն՝ ոչինչ սուղ չէ
- Ասիա․ հնարավոր ամեն ինչ աութսորս է արվում (outsourcing)
- ավտոմատացում․ համակարգչայնացում, ռոբոտներ, տեխնոլոգիա, գործընթացներ
Փինքը նկատում է, որ վերոնշյալ միտումները կարևոր հարցեր են առաջ բերում ցանկացած բիզնեսի հաջողության համար․
- Կարո՞ղ է համակարգիչն այդ աշխատանքն ավելի արագ կատարել
- Արդյո՞ք այն, ինչ դուք առաջարկում եք, պահանջված է առատության շրջանում
- Կարո՞ղ է որևէ մեկն ավելի էժան կատարել այդ ամենը
Նշված հարցերի պարագայում մրցունակ տարբերությունը ստեղծագործականությունն է, որի համար անհրաժեշտ է․
- Դիզայն․ անցում ապրանքի բուն գործառույթից անդին՝ ներգրավելու զգացողությունները
- Պատմություն․ ամենակարևորն է՝ ապրանքի / ծառայության օգտին փաստարկները լրացնել գրավիչ պատմությամբ
- Սիմֆոնիա․ տեսնել մեծ պատկերը
- Էմպատիա․ գրավել զգացմունքները
- Խաղ․ հումոր և թեթևություն բերել բիզնեսին ու ապրանքներին
- Իմաստ․ անհրաժեշտ է նպատակ ունենալ
ԱրձագանքներԽմբագրել
- Թարգմանված է 20 լեզուներով։
- Երկար ժամանակ գտնվել է Նյու Յորք Թայմզ և ԲիզնեսՎիք պարբերականների բեսթսելերների ցուցակում։
- Հրատարակման տարվա լավագույն բիզնես գիրք է ճանաչվել Ստրատեգիա + Բիզնես, Մայամի Հերալդ, 800-CEO-READ, և Ֆասթ Քամփընի ամսագիր պարբերականների կողմից։
Գիրքը հանդիսանում է ստեղծագործականության և ինովացիայի՝ բիզնես արժեքի աղբյուր ընդունվելու ընդհանուր միտման դրսևորում։
Տես նաևԽմբագրել
ՀրատարակություններԽմբագրել
- ISBN 1-57322-308-5 (կոշտ կազմով) 2005
- ISBN 1-59448-171-7 (փափուկ կազմով) 2006
Արտաքին հղումներԽմբագրել
- Review on The Frugal Law Student and how A Whole New Mind Applies to Law. Archived 2016-07-31 at the Wayback Machine.
- Roberts Russ (հունիսի 11, 2007)։ «Dan Pink on How Half Your Brain Can Save Your Job»։ EconTalk։ Library of Economics and Liberty