Ամբակում[1] (եբրայերեն חֲבַקּוּק, հունարեն Αμβακουμ, լատին․՝ Abacuc), Հին Կտակարանի մարգարե։ Ապրել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Ամբակում մարգարեի գրքի հեղինակը։ Ամբակումը միակ մարգարեն է, որն անթաքույց կասկածի տակ է դնում Աստծո իմաստությունը (1։3ա, 1։13բ)։

Ամբակում
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 626
Մահացել էմ.թ.ա. 6-րդ դար
Գերեզմանմիգուցե Habakkuk Mausoleum (Tuyserkan) և միգուցե Habakkuk Tomb (Kadarim)
ԵրկերԱմբակում մարգարեի գիրք
Մասնագիտությունմարգարե
 Habakkuk Վիքիպահեստում

Հանդիսանում է 12 փոքր մարգարեներից ութերորդը, իր անունով գրքի հեղինակն է։ Նրա կյանքի ժամանակն ու գործունեության վայրը ճշգրիտ հայտնի չէ, բայց ըստ իր երկերի (Ամբ. 1:6), ենթադրվում է, որ նա ապրել է Հուդայի թագավոր Հովակիմի օրոք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբակում» հոդվածին։