Ամարա (Տևրիկի գավառ)
Ամարա, քաղաք-ամրոց Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքի մոտակայքում։
Քաղաք | |
---|---|
Ամարա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառակ | Տևրիկի գավառակ |
Այլ անվանումներ | Աբարա, Ավարա, Համարա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՏեղակայված է դժվարամատույց և բարձադիր վայրում։
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է IX դարում։ Հայտնի է եղել որպես պավլիկյանների ռազմական հենակետերից մեկը։ Կարևոր դեր է ունեցել նաև 870-ական թվականների Բյուզանդական կայսրության դեմ մղված պայքարի ժամանակ։
1021-1080 թվականներին պատկանել է Սեբաստիայի Արծրունիների իշխանությանը։
Ըստ ենթադրությունների քաղաքն ավերվել է XIII-XIV դարերում` մոնղոլների տիրապետության ժամանակ։ Ըստ ոմանց բնակավայրը նույն Ամասիա քաղաքն է, կամ էլ Էմիրքյոյ և Էմիրլի գյուղերից մեկնումեկը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 211
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն