Ամառային փոթորիկ (ֆիլմ)

Ամառային փոթորիկ (անգլ.՝ Summer Storm), 1944 թվականին ռեժիսոր Դուգլաս Սիրկի և սցենարիստ Ռոուլենդ Լիի նկարահանած նուար ժանրի ֆիլմ։ Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի վիպակը։ Ֆիլմի ցուցադրումից հասույթը կազմել է 1250000 դոլար[2]։

Picto infobox cinema.png
Ամառային փոթորիկ
անգլ.՝ Summer Storm
Ամառային փոթորիկ (ֆիլմ).jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1] և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական1944
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴուգլաս Սիրկ[1]
ՊրոդյուսերSeymour Nebenzal?
Սցենարի հեղինակԴուգլաս Սիրկ
ԴերակատարներԼինդա Դարնել, Ջորջ Սանդերս, Աննա Լի, Չարլզ Տրոուբրիջ, Էդվարդ Էվերեթ Հորթոն, Հուգո Հաաս, Ջիմմի Կոնլին, Ժոն Էբոթ, Ռոբերտ Գրեգ, Սառա Պադդեն, Զիգ Ռուման և Նինա Կոշից
ՕպերատորArchie Stout?
ԵրաժշտությունԿարլ Հաջոս
Պատմվածքի վայրԽՍՀՄ

ՍյուժեԽմբագրել

Սյուժեում նկարագրվում են Ռուսական հեղափոխությունից հետո տեղի ունեցած դեպքերը։ Կոմս Վոլինսկին գալիս է ռուսական գրքային հրատարակչության գլխավոր խմբագիր Նադյոնա Կալենինայի մոտ մի ձեռագրով, որը գրել էր իր ընկերը և Նադյոնայի նախկին ամուսինը` դատավոր Ֆյոդոր Պետրովը։ Նադյոնան կարդում է ձեռագիրը, որը սկսվում է Ֆյոդորի հետ իր սեփական սիրավեպի նկարագրությամբ։ Նա համոզված լինելով, որ սիրում է Նադյոնային, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն շուտով նրան սկսում է դուր գալ երիտասարդ, գեղեցիկ սպասուհի Օլգան, որն աշխատում էր Վոլինսկու կալվածքում և փոխադարձաբար սիրում էր Ֆյոդորին։ Նա առանց որևէ զգացմունքի, դրամական կարիքից ելնելով, չցանկանալով ամուսնանում է Ուրբենինի հետ, որը իրենից բավականին տարիքով էր և նույնպես աշխատում էր Վոլինսկու կալվածքում։ Օլգայի հարսանիքի օրը նա և Ֆյոդորը իրենց զգացմունքներին տրվելով համբուրվում են, որին ականատես է լինում Նադյոնան և չեղարկում է իր պսակադրությունը Ֆյոդորի հետ։ Օլգան ցանկանում է Ֆյոդորի հետ փախչել Ամերիկա, սակայն վերջինս Նադյոնայի և Ուրբենինի հանդեպ ունեցած մեղքի զգացումից դրդված չի համաձայնվում այդ մտքի հետ։ Այնուհետև Օլգան սիրավեպ է սկսում կոմս Վոլինսկու հետ, նա համաձայն է նույնիսկ բաժանվել Ուրբանինից և ամուսնանալ Վոլինսկու հետ։ Ֆյոդորն, իմանալով այդ մասին, կատաղում է, բայց Օլգան համոզում է նրան որ ոչինչ չի փոխվի իրենց հարաբերություններում, ինքը կարող է ամուսնանալ Վոլինսկու հետ, բայց շարունակել սիրավեպը Ֆյոդորի հետ։ Ֆյոդորը կատաղությունից սպանում է Օլգային, որը մահամերձ վիճակում էլ համոզում է Ֆյոդորին, որ ներել է և դեռևս շարունակում է սիրել նրան։ Այդ պահին նա տեսնում է «երկնային էլեկտրականություն», կամ կայծակ, այն նույնը, ինչը սպանել էր իր սեփական մորը։ Ուրբանինին մեղադրում են սպանության մեջ, ձերբակալում են և աքսորում Սիբիր։ Պատմությունը կարդալով` Նադյոնան սկզբում ցանկանում է ձեռագիրն ուղարկել ոստիկանություն։ Ֆյոդորն իմանալով, որ Նադյոնան կարդացել է ձեռագիրը` շտապում է նրա աշխատասենյակ։ Նա խոստովանում է, որ չի կարող իրեն ստիպել և չի ցանկանում, որ նրան ոստիկանություն տանեն, դեռևս ջերմ զգացմունքներ է տածում նրա հանդեպ, ցանկանում է, որ ինքը խոստովանի իր մեղսակցությունը կատարվածում։ Ֆյոդորը ուղարկում է ձեռագիրը, բայց անմիջապես զղջում է և հարձակվում փոստատարի վրա, որ ձեռագիրը հետ վերցնի։ Վրա հասած ոստիկանները կրակելով Ֆյոդորի վրա, սպանում են նրան։ Մահանալով նա ասում է, որ տեսնում է «երկնային էլեկտրականությունը»։

ԴերերումԽմբագրել

  • Ջորջ Սանդերս` Ֆյոդոր Պետրո
  • Լինդա Դարնել` Օկգա Կուզմինիչնա Ուրբենինա
  • Էդվարդ Էվերետ Խորտոն` կոմս Վոլինսկի
  • Աննա Լի` Նադյոնա Կալենինա
  • Հուգո Հաաս` Անտսն Ուրբենին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0037325/
  2. Variety Variety (January 1945). — New York, NY: Variety Publishing Company, 1945. — 365 с.