Ամանդ օնորաբլ (ֆր.՝ amande honorable. տառացիորեն՝ պատվավոր տույժ), նախահեղափոխական Ֆրանսիայի հին իրավակարգի օրենսդրության մեջ՝ դատապարտմանը հաջորդող պատժատեսակ (մեծ մասամբ՝ արտաքսում եկեղեցուց)[1]. պատժվածի պատվի վերականգնման մասին հրապարակավ հայտարարելու ստորացուցիչ արարողություն[2], սեփական սխալի կամ մեղքի հրապարակային ընդունում։ Իբրև հասարակական դատափետման եղանակ՝ այս պատժամիջոցը ավելի մեղմ էր, քան անարգանքի սյունին գամելը, մտրակահարությունը, աքսորը կամ թիարաններում հարկադրաբար տաժանակիր աշխատանք կատարելը[3]։ Ցարական Ռուսաստանում կիրառություն գտած «համաժողովրդական քավության» նմանակն էր[2]։

Ամանդ օնորաբլի գործադրման տեսարան

13-րդ դարի օրինակներ

խմբագրել
 
Ֆրանսիա, ափսեի նկար.Թուլուզի կոմսի պատվո պատիժ
 
Պատժի տեսարան

Թուլուզի կոմս Ռայմոնդ Վեցերորդն ու վերջինիս վասալները, խախտելով ընդունված կարգը, հասարակական որոշ պաշտոնների կարգել էին հրեաների։ Այդ և համանման այլ զանցանքների համար Թուլուզի կոմսն ու նրա տասներկու գլխավոր վասալները ստիպված էին Սեն-Ժիլի խորհրդում կրել «ամանդ օնորաբլ». նրանց հարկադրեցին ստորացուցիչ պայմաններում երդվել, որ հրեաներին այլևս երբեք չեն նշանակի ո՛չ հասարակական և ո՛չ էլ մասնավոր որևէ պաշտնի[4]։

Թուլուզցի հաջորդ կոմսին՝ Ռայմոնդ Յոթերորդին, ստիպեցին 1229 թվականի սուրբ չորեքշաբթի օրը Փարիզի Աստվածամոր տաճարում Լյուդովիկոս Իններորդ թագավորի և Ֆրանսիայում պապական նվիրակ (լեգատ), կարդինալ Ռոմանո Բոնավենտուրայի ներկայությամբ ստորացուցիչ պայմաններում ապաշխարության, մեղքերի քավության ծես կատարել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Аманд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 «Позорящие наказания». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Jean-Sébastien Jolin Gignac, Les peines et les châtiments Արխիվացված 2010-02-09 Wayback Machine
  4. «Франция». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)