Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամաղու (այլ կիրառումներ)

Ամաղու, Ամաղվա ձոր, Զյանգեզուր, Զյանկեզուր, Ուփա ձոր, ձորահովիտ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանի Արփա գետի ձախակողմյան օժանդակ Գնիշիկի ավազանում։ Բավական խորն է և բուսականությամբ աղքատ։ Միայն ստորին հատվածը՝ Նորավանքի շրջակայքը, կանաչապատ է, որտեղ աճում են խաղող, ընկուզենի, բալենի ու այլ պտղատու ծառատեսակներ։ Միջին դարերում այստեղ են գտնվել Հրաշակաբերդ բերդը և Ամաղու գյուղը[1]։

Ամաղու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 207 — 992 էջ։