Ամալյա Ասուր (շվեդ.՝ Amalia Assur, հունիսի 8, 1803(1803-06-08), Ստոկհոլմ, Շվեդիա - 1889), առաջին կին ատամնաբույժը Շվեդիայում։

Ամալյա Ասուր
Ծնվել էհունիսի 8, 1803(1803-06-08)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել է1889
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունատամնաբույժ

Կենսագրություն խմբագրել

Ամալյա Ասուրը ծնվել է 1803 թվականին Ստոկհոլմում, հրեա ատամնաբույժ Ջոել (ծնվել է 1753 թվականին) և Էսթեր (ծնվել է 1762 թվականին, օրիորդկան ազգանունը՝ Հայլբաթ) Ասուրների ընտանիքում։ Հայրը եղել է Շվեդիայի կրթություն ստացած առաջին ատամնաբույժներից մեկը։ Ամալյայի եղբայրը նույնպես ատամնաբույժ է եղել։ Ամալյա Ասուրը երբեք չի ամուսնացել։ Ատամնաբուժություն սովորել է հորից և վաղ շրջանում եղել է նրա օգնականը[1]։

Որպես ասիստենտ ատամնաբույժ՝ ոչ պաշտոնական գործունեություն է ծավալել և իշխանությունները տեղեկացել են, որ նա առանց լիցենզիայի է աշխատում։ 1852 թվականին Առողջապահության թագավորական խորհուրդը (շվեդ.՝ Medicinalstyrelsen) նրան թույլատրել է աշխատել որպես անկախ, ինքնուրույն ատամնաբույժ[2]։ Այդ ժամանակաշրջանում կանանց պաշտոնապես արգելված էր ատամնաբույժի մասնագիտությունը, և այս թույլտվությունն ավելի շատ բացառություն էր, քան որպես այլ կանանց համար ռահվիրա լինելը, քանի որ մասնագիտությունը դեռևս արգելված էր կանանց համար։ Ամալյա Ասուրն ակտիվ գործունեություն է իրականացրել Ստոկհոլմում։

1861 թվականին ատամնաբույժի մասնագիտությունը պաշտոնապես հասանելի է եղել կանանց համար։ Կանանց համար մասնագիտության հասանելիությունից հետո առաջին կինը, որն ատամնաբուժության բնագավառում թույլտվություն է ստացել Ռոսալի Ֆուգելբերգն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare ['Swedish women: predecessors, successors')]. Lund: Signum 1990. (91-87896-03-6)
  • Wilhelmina Stålberg: Anteckningar om svenska qvinnor ['Notes on Swedish women']
  • Kjellander Barbro: På Amalia Assurs tid. Några anteckningar om och kring den första svenska kvinnliga tandläkaren ['The days of Amalia Assur. Some notes about and in connection to the first female dentist in Sweden']