Աճման տեմպեր, վիճակագրական հարաբերական ցուցանիշներ, որոնք բնութագրում են երևույթի դինամիկայի ինտենսիվությունը։ Որոշվում են երևույթի հաշվետու կամ պլանային և բազիսային (համեմատվող) ժամանակաշրջանների բացարձակ մակարդակների հարաբերությամբ (տես նաև Դինամիկայի շարքեր)։ Տարբերում են բազիսային աճման տեմպերը, երբ շարքի բոլոր մակարդակները հարաբերվում են որպես բազա ընդունած որևէ ժամանակաշրջանի մակարդակին և շղթայական, որի դեպքում շարքի յուրաքանչյուր մակարդակ հարաբերվում է նախորդ ժամանակաշրջանի մակարդակին։ Աճման տեմպերը հաշվարկվում են գործակիցների ձևով՝ եթե բազիսային ժամանակաշրջանի մակարդակն ընդունված է որպես 1, և տոկոսների ձևով՝ երբ այն 100 է։ Աճման տեմպերի հիման վրա որոշվում են հավելաճի տեմպերը, որոնք հավասար են տոկոսներով հաշվարկած աճման տեմպերի՝ հանած 100։ Մի քանի տարվա տնտեսական զարգացման ինտենսիվությունը բնութագրում են տարեկան միջին աճման տեմպերի (ե հավելաճի), որոնք որոշվում են որտեղ К տարեկան աճման տեմպերն են արտահայտած գործակիցներով, ո-ը՝ տարիների թիվը, կամ K=|/r^^L բանաձևով* Уо որտեղ У-ները դինամիկայի շարքի բացարձակ մակարդակներն են, իսկ ո-ը՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում (առանց բազիսայինի) տարիների (դինամիկայի շարքի մակարդակների) թիվն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 649