Աղջկա սիրտը

Հովհաննես Թումանյանի բալլադ

Աղջկա սիրտը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ[1]։

'
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՎիքիդարանԱղջկա սիրտը

Պատմություն

խմբագրել

Բալլադի հիմքը ժողովրդական է։ Թումանյանն իր մշակած մեկ այլ` «Ծաղիկների երգը» բալլադի ինքնագրում նշել է իր օգտագործած աղբյուրները, որոնց մեջ կան մի շարք անունների բացատրություններ, ինչպես նաև` դրանցից որոշների ծագման հետ կապված ավանդություններ։ Ավանդություններից մեկը, որն ունի «Խաշխաշ» վերնագիրը, հենց հիմք է դարձել «Աղջկա սիրտը» բալլադի համար։

Գրվել է 1913 թվականին։ Ինքնագիրը մեզ չի հասել։

Տպագրություն

խմբագրել

«Արևելյան ավանդություն» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է Նոր Հոսանք ամսագրի 1913 թվականի 4-5-րդ համարների 682-686 էջերում, այնուհետև՝ Կ. Պոլսում լույս տեղած բանաստեղծությունների ժողովածուի 119-122 էջերում, ապա՝ Երկերի ժողովածուի առաջին հատորի 334-336 էջերում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 565–566.