Աղջիկ ջան, ուշքի արի

գիրք

«Աղջիկ ջան, ուշքի արի» (անգլ.՝ Girl, Wash Your Face: Stop Believing the Lies About Who You Are So You Can Become Who You Were Meant to Be), Ռեյչլ Հոլիսի բեսթսելլերը։ Հրատարակվել է 2018 թվականին։ Գիրքն ուղղված է՝ ընթերցողին օգնելու լուծել սեփական անձնային խնդիրները[1]։

Աղջիկ ջան, ուշքի արի
ԵնթավերնագիրԴադարեք հավատալ ստերին, թե ով եք, և կդառնաք այն մարդը, որը պետք է լինեք
ՀեղինակՌեյչլ Հոլիս
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ԼեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ2018 թվականի փետրվարի 6
ՆախորդԱղջիկ ջան, մի՛ արդարացիր
Երկիր ԱՄՆ
Թարգմանիչ հայերենԼիլիթ Գրիգորյան
Հրատարակում հայերեն2019

Նկարագրություն

խմբագրել

Վաշինգտոն Փոստ օրաթերթը նկարագրում է գիրքը որպես «հուշերի, մոտիվացնող խորհուրդների, Աստվածաշնչյան մեջբերումների խառնուրդ և, ընդհանուր առմամբ, աղջկական խոսակցություն»[1]։ Նրա հիմնական ուղերձը իգական սեռի ինքնավստահությունն է, որը Հոլիսն իր գրքում ամփոփում է հետևյալ մտքով․

  Դուք և միայն դուք եք վերջին հաշվով պատասխանատու այն բանի համար, թե որքան երջանիկ եք[1]։  

Գիրքը մեծ հաջողություն է ունեցել և նկարագրվել է որպես «հրատարակված ֆենոմեն»[2]։ Այն 2018 թվականի երկրորդ ամենահայտնի գիրքն է Ամազոն կայքում[3]։ Գիրքը նաև նշված է որպես Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Խորհուրդներ», «Ինչպես» և «Այլ» կատեգորիաներում[4]։

«Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը բաղկացած է 20 գլխից, որոնք կենտրոնացած են այն 20 ստի վրա, որոնք, Հոլիսի պնդմամբ, ինքը նախկինում ասել է իրեն, այդ թվում՝ «Ես կսկսեմ վաղը» և «Ես սահմանված եմ իմ կշռի կողմից», ապա շարունակում է բացատրել, թե ինչպես է ինքը հաջողությամբ հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտը[2]։

Ընդունելություն

խմբագրել

Ավետարանական դաշնակցության անդամ Ալիսա Չիլդերսը նշել է, որ Հոլիսը «կարող է պատմել մի պատմություն, որը կստիպի ձեզ լաց լինել մի պահ», բայց վերջին հաշվով կբախվեք ընդհանուր գրքին։ Բացի այն, որ Չիլդերսը դրական է վերաբերում գրքում արծարծվող շատ թեմաներին, նա զգում է, որ թեև գիրքը ներկայացվում է որպես քրիստոնեական գիրք, սակայն դրա հիմնական ուղերձը, այն է՝ անընդհատ զբաղվել ինքնակատարելագործմամբ՝ որպես ցանկացած խնդրի լուծում, փոխարինում է «շրջապատիր քո կյանքը Հիսուսով և վստահիր միայն նրան» խոսքերին։ Նա նաև ընդունում է, որ գիրքը «սպառել է» իրեն։ Նա հավելում է՝ «Դա այն մասին է, թե ինչը ես կարող եմ անել ավելի լավ, և ինչը ես բավականին լավ չեմ անում։ Ինչպես լինել ավելի լավը աշխատանքում, ծնողավարության մեջ և ստեղծագործելիս։ Ինչպես լինել պակաս վատը աշխարհը փոխելիս։ Բայց իմանալով այն լավ նորությունը, թե ով եմ ես Քրիստոսի համար, հանգեցնում է իրական հանգստության»[5]։

«BuzzFeed» ընկերությունից Լաուրա Թյորները քննադատել է գրքի կարևորագույն ուղերձը՝ «Դուք և միայն դուք եք վերջին հաշվով պատասխանատու այն բանի համար, թե ով եք դուք և որքան երջանիկ եք», և բնութագրում է այն իբրև «սուտ»։ Նրա հիմնական փիլիսոփայությունը ինքնին խորհրդանշում է ամերիկյան մտածողության հսկայական տարանջատումը, որն իշխում է մեր ազգային դատողություններում․ արդյոք խնդիրներ ունեցող մարդիկ պատասխանատու են դրանց լուծման համար։ Կամ կա արդյոք որոշակի կոլեկտիվ պատասխանատվություն, որից մենք խուսափում ենք, արդյոք հասարակությունը ինչ-որ բան պարտական է իր բոլոր անդամներին»։ Թյորները նշել է. «Կան մութ հետևանքներ այն բանում, որպեսզի ամեն ինչ դառնա անձնական պատասխանատվության առարկա, ինչը Հոլլիսի կողմնակալությունն է։ Նա խնդրում է մեզ հարցաքննել և մերժել այն ստերը, որոնց մենք հավատում էինք, և հետաքրքիր է, թե ինչպես այդ օբյեկտիվը կգործի, եթե բացահայտենք այն ստերը, որոնք նա ներկայացրել է «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքում»[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Krug, Nora (2018 թ․ նոյեմբերի 11). «Rachel Hollis has wooed millions of women with her book. What's her message?». Washington Post. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 Kopf, Dan; Kopf, Dan (2018 թ․ հոկտեմբերի 26). «Girl, Wash Your Face: The publishing phenomenon of 2018 - Quartzy». Quartzy. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 Turner, Laura (2018 թ․ նոյեմբերի 9). «"Girl, Wash Your Face" Is A Massive Best-Seller With A Dark Message». BuzzFeed News. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Նյու Յորք Թայմսի բեսթսելլերներ
  5. Childers, Alisa (2018 թ․ սեպտեմբերի 24). «Girl, Wash Your Face? What Rachel Hollis Gets Right and Wrong». The Gospel Coalition. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել