Աղջիկ, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում

«Աղջիկ, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում» (ռուս.՝ «Девочка, хочешь сниматься в кино?»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանելլ է ռեժիսոր Ադոլֆ Բերգունկերը։ Էկրան է բարձրացել 1977 թվականին։

Աղջիկ, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում
ռուս.՝ Девочка, хочешь сниматься в кино?
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդոլֆ Բերգունկեր
Սցենարի հեղինակՅուրի Յակովլև
ԵրաժշտությունՎլադիսլավ Կլադնիցկի
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն82 րոպե

Սյուժե

խմբագրել

Երրորդ դասարանի աշակերտուհի Ինգա (Մարինա Բուգակովա) առաջարկել են նկարահանվել կինոյում։ Նրա պատասխանը շատ զարմացնում է բոլորին, քանի որ նա հրաժարվում է նկարահանումներից։ Ոչ ոք չգիտեր, որ վերջերս Ինգայի մայրը, որնաշխատում էր որպես «շտապօգնության» բժիշկ, զոհվել է ավտովթարից։

Ինգայի հայրը բոլոր ջանքերը գործադրում է Ինգային ստուդիա բերելու համար։ Եվ ահա որոշ ժամանակ անց նա իրեն իսկական դերասանուհի է զգում «Առաջին ամառը» ֆիլմում։

Դերերում

խմբագրել

Նկարահանող խումբ

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • 1978 - 11 համամիութենական կինոփառատոն (Երևան), մանկական և պատանեկան ֆիլմերի բաժնում ժյուրիի մրցանակ գլխավոր դերակատարին՝ Մարինա Բուգակովա[1]։

Փաստեր

խմբագրել

Յուրի Յակովլևը հիշել է, թե ինչպես է ծնվել այս ֆիլմի գաղափարը․

1970 թվականին ռեժիսոր Ա. Ժեբրյունասը իմ սցենարով նկարահանում էր «Գեղեցկուհին» ֆիլմը։ Ֆիլմի նկարահանման համար ընտրել են աղջկան, սակայն նա հրաժարվել է։ Աղջիկը բոլորին շատ դուր էր եկել, և նրան համոզեցին նկարահանվել։ Աշխատանքի միջև ընկած ժամանակահատվածում ես շատ եմ զրուցել նրա հետ, Նրա անունը Ինգա է. դա այդպես էլ մնացել է ֆիլմում։ Իմացա նրա պատմությունը, և ստացվեց այնպես, որ նրա պատմածը դարձավ իմ «Աղջիկ, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում» ֆիլմի հիմքը։

Նման սյուժե օգտագործվել է «Թող ես մեռնեմ, Տեր…» (ռուս.՝ «Пусть я умру, господи…») ֆիլմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.83

Արտաքին հղումներ

խմբագրել