Աղջավերան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում։ Գտնվում էր Արճակ լճից արևմուտք ընկած հարթավայրում։

Գյուղ
Աղջավերան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԱխչավերան, Աղճավերան, Աղչավերան
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղջավերանցի
Փոստային ինդեքսներ65000
Աղջավերան (Աշխարհ)##
Աղջավերան (Աշխարհ)

1850-ական թվականներին ուներ 14 տուն, 1909 թվականին ուներ 35 տուն հայ և մի քանի տուն քուրդ բնակիչ։ 1896 թվականին թուրքերն ավերել են Աղջավերանը, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ՝ ամայացրել։ Բնակիչների մեծ մասը զոհվել է։ Փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Աղջավերանն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։ Գյուղում գործում էր նախակրթարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 190 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 260