Աղիքային ֆլորա, առողջ մարդու աղիքային համակարգում ապրող մանրէներ, որոնք սննդի հետ միասին օրգանիզմ[1][2][3][4][5] են թափանցում նորածնի կյանքի առաջին օրվանից։ Աղիքային համակարգում գոյություն ունեն տարբեր մանրէներ։

Escherichia coli, բակտերիաների մի տեսակ, որոնք գտնվում են մարդու օրգանիզմում

Բարակ աղիքների վերին հատվածում մանրէները համեմատաբար քիչ են, քանի որ նրանք մեծ չափով ոչնչանում են ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ, իսկ ստորին հատվածում աղիքային ֆլորան հիմնականում կազմված է Bacterium coli, Bacillus acidophilus և այլ մանրէներից, որոնք ընդունած սննդի ածխաջրատները ենթարկելով խմորման՝ առաջացնում են կաթնաթթու և այլ թթուևեր ու կանխում նեխման պրոցեսները։ Հաստ աղիքների մանրէները մեծ մասամբ անաերոբ են (Bacillus perfringens, Bacillus putrificus և այլն)։ Նրանց ազդեցությամբ սպիտակուցները քայքայվում են և առաջացնում մի շարք թունավոր նյութեր (ինդոլ, ֆենոլ, սկատոլ)։ Առանձին դեպքերում (փորկապության ժամանակ) դրանք կարող են օրգանիզմի ինքնաթունավորման պատճառ դառնալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Björkstén B, Sepp E, Julge K, Voor T, and Mikelsaar M. 2001. Allergy development and the intestinal microflora during the first year of life. Journal of Allergy and Clinical Immunology, Volume 108, Issue 4, Pages 516–520. Abstract available.
  2. Guarner F and Malagelada JR. 2003b. Gut flora in health and disease. The Lancet, Volume 361, Issue 9356, 8 February 2003, Pages 512–519. Abstract available
  3. Sears CL. 2005. A dynamic partnership: Celebrating our gut flora. Anaerobe, Volume 11, Issue 5, Pages 247–251.
  4. Steinhoff U. 2005. Who controls the crowd? New findings and old questions about the intestinal microflora. Immunology Letters, Volume 99, Issue 1, 15 June , Pages 12-16.
  5. University of Glasgow. 2005. The normal gut flora. Available through web archive. Accessed December 26, 2006

Գրականություն խմբագրել

Գրքեր
  • Hattner, Jo Ann Tatum; Anderes, Susan (2009). Gut Insight: probiotics and prebiotics for digestive health and well-being. Hattner Nutrition. ISBN 978-0-578-02615-2.
Հոդվածներ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղիքային ֆլորա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 257