Աղէտ և վերածնունդ, Լևոն Մեսրոպի 1952 թվականին Փարիզում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։ Վերահրատարակվել է 1955 թվականին։

Աղէտ և վերածնունդ
ՀեղինակԼևոն Մեսրոպ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուարևմտահայերեն
Հրատարակման վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ1952

Հեղինակ խմբագրել

Լևոն Մեսրոպ - արևմտահայ գրող, հրապարակախոս, ցեղասպանությունից հետո երկար տարիներ հավաքագրել է Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ վերապրողների հուշերը։

Բովանդակություն խմբագրել

Լևոն Մեսրոպի «1915. Աղէտ և վերածնունդ» գիրքը ցեղասպանությունը վերապրած հայերի վկայությունների յուրահատուկ ժողովածու է։ Լևոն Մեսրոպի գիրքը հրատարակվել է միայն 1950-ականներին։ Երբ առաջին հատորի նյութերի հավաքագրման աշխատանքներն էին տարվում, պարզ դարձավ, որ հազարավոր հայեր դեռ շարունակում են ծպտյալ կյանք վարել արաբ բեդվինների վրանների տակ, և Լևոն Մեսրոպը, համագործակցելով Փառանձեմ Պալյանի հետ, կարողացավ հավաքագրել նաև նրանց հուշագրություններն ու տպագրել գրքի երկրորդ հատորում։ «Վերածնունդ» խորագրով բաժինը, որտեղ ներկայացված է վերապրած հայերի կյանքի նոր փուլը, հավասարապես տեղ է գտել գրքի երկու հատորներում։

Հրատարակություններ խմբագրել

  • Աղէտէն Վերապրողներ, 1915. Աղէտ և վերածնունդ, կազմ. Լևոն Մեսրոպ, I h.Փարիզ, տպարան Արաքս, 1952
  • Աղէտէն Վերապրողներ, Տէր-Զօր, կազմ. Լևոն Մեսրոպ, II h.Փարիզ, տպարան Պ. Էլէկեան, 1955

Քաղվածքներ գրքից խմբագրել

  Դիակներն իջնում էին գետի հոսանքն ի վար 5 կամ 10 հոգի` ձեռ ձեռքի, ոտք ոտքի կապած, հազվադեպ էին առանձին դիակները, որոնք նույնպես կապկպված էին։ Իրար կապված դիակների կույտերը սահում էին դանդաղ, կային նաև կանաց դիակներ, որոնց երկու բազուկների տակ և սրունքների մեջ մեկական մանուկ էր կապված։ Կանայք բոլորովին մերկ էին և դեռատի...Այսպես 150-200 դիակ` առանց հաշվելու գիշերն անցածը...Պերեճիկի թուրքերը լուտանքներ էին թափում անցնող դիակների վրա, կամ հեգնում ու ծաղրում էին նրանց։ Փոքր տղաները քար էին նետում նրանց ուղղությամբ, իսկ կանայք գանգատվում էին, որ այդ պիղծ մարմինները աղտոտել են Եփրատի ջրերը, և ամեն տեսակի հայհոյանք ու անեծք էին ուղղում հայերին։  
  Բիթլիս-Սղերդ ճանապարհին հայկական մի գյուղում հայ կին տեսա, որ գլխիվայր կախված էր մեկ մետր բարձրության վրա, իսկ երեք փոքրիկ երեխաները գամված էին նրա ոտքերի մոտ։ Նրանք ողջ էին և ձգտում էին իրար հասնել։ Թուրք զինվորները քիչ հեռու կանգնած նշան էին բռնում ճոճվող կնոջ վրա` գնդակ արձակելով աչքերին, կրծքերին։ Կնոջ հանցանքը այն էր, որ տեղահանությունից խուսափելու համար իր զավակների հետ թաքնվել էր։