Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբի (այլ կիրառումներ)

Աղբի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում, Ծովասարից 8-10 կմ հեռավորության վրա, լեռնային վայրում։

Գյուղ
Աղբի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍասունի գավառակ
Այլ անվանումներԱխպի, Աղբիկ, Աղբինք, Աղպի, Աղպիկ, Աղփի
Բնակչություն548 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղբենցի

Գյուղը բաժանված էր չորս թաղի։ Թաղերից երեքի անուններն են՝ Գյալաշառ, Թխիկ, Խտան[1]։

1909 թվականին ուներ 548 հայ բնակիչ։ 1910-1913 թթ.-ին ուներ 90 տուն՝ մոտ 600 հայ բնակչով։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Աղբին ավերվել ու ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուս մասը գաղթել տարբեր երկրներ։ 1986 թ.-ի դրությամբ Աղբիում դեռևս կան մի քանի հայ ընտանիքներ, որոնց մասին կան աղոտ տեղեկություններ։

Աղբին ուներ Ս. Սարգիս և Ս. Մարիամ անուններով եկեղեցիներ։ Գյուղում կար վարժարան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 Հունվարի 9-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 164 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 249