Աղավնու վանքը

Հովհաննես Թումանյանի բալլադ

Աղավնու վանքը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։

'
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1912
ՎիքիդարանԱղավնու վանքը

Պատմություն

խմբագրել

Հիմքում ընկած է մի ավանդություն, որը հիշատակվել է Ղազար Ջանկեցու «Գիրք աստվածաբանական, որ կոչի ցանկալի» (Կ. Պոլիս, 1795, էջ 672-673), Միքայել Չամչյանի «Պատմություն հայոց» (հատ. Գ. Վենետիկ, 1786, էջ 880-882) և Август фон Гакстгаузен, Закавкасзкий край գրքերում։

Թումանյանն առավելապես օգտվել է Չամչյանի գրքից, սակայն հաշվի է առել նաև Ա. Ֆոն Հաքստհաուգենի գրառած տարբերակը, որովհետև միայն այդ տարբերակում է հիշատակվել Սևանա լիճը իբրև գործողությունների վայր[1]։

Սկզբնաղբույրում աղավնի դարձած գերիները գետի հակառակ ափին են ստանում իրենց մարդկային կերպարանքը, իսկ Թումանյանի մշակած տարբերակում աղավնիներն ազատություն են գտնում են բաց երկնքի տակ։

Բալլադը գրվել է 1912 թվականին։

Ամբողջական ինքնագիրը մեզ չի հասել։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվող ինքնագրի թերթիկների վերևի մասերը պատռված են։

«Ազգային ավանդություն» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է Նոր Հոսանք ամսագրի 1913 թվականի 34-36 էջերում, այնուհետև՝ Հորիզոն գրական հանդեսի 44-46 էջերում, ապա` Կ. Պոլսի Բանաստեղծությունների ժողովածուի, 115-117 էջերում, հետագայում՝ Երկերի ժողովածուի առաջին հատորի 334-336 էջերում։

Սյուժե

խմբագրել

Բալլադը պատմում է այն մասին, թե ինչպես է Լենկթեմուրն իր զորքով հասել Սևանա լիճ և անթիվ հայերի գերի վերցրել։ Աստծո հանդեպ ունեցած մեծ հավատի շնորհիվ Հայր Օհանը կարողանում է աղոթքով ազատել բոլոր գերիներին` նրանց դարձնելով աղավնի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 565.