Աղասի Կիրակոսյան
հայ ոստիկան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աղասի Ջահանի Կիրակոսյան (դեկտեմբերի 5, 1955, Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 31, 2022[1]), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ։
Աղասի Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1955 |
Ծննդավայր | Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 31, 2022[1] (66 տարեկան) |
Մասնագիտություն | ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1976-1978 թ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը։
- 1989 թ. – ավարտել է ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցը։
Ծառայությունը
խմբագրել- 1978-1980 թթ. - Մյասնիկյանի ՆԳԲ անչափահասների գործերի տեսչության տեղամասային տեսուչ։
- 1980-1986 թթ. – Մյասնիկյանի ՆԳԲ միլիցիայի տեղամասային տեսուչ։
- 1986-1990 թթ. – Մյասնիկյանի ՆԳԲ հասարակական կարգի պահպանության բաժանմունքի պետ։
- 1990-1991 թթ. – Մյասնիկյանի ՆԳԲ պետի տեղակալ։
- 1991-1993 թթ. - Մյասնիկյանի ՆԳԲ պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ։
- 1993-1996 թթ. – Մյասնիկյանի ՆԳԲ պետի ծառայության գծով տեղակալ։
- 1996-1997 թթ. – Անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության և արտոնագրային ծառայության բաժանմունքի պետ։
- 1997-2008 թթ. – Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ։
- 2008-2009 թթ. - Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ։
- 2009 թ. դեկտեմբերի 1-ից ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետն է։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Ունի ոստիկանության գնդապետի հատուկ կոչում։
- ՀԽՍՀ «Հասարակական կարգի պահպանության գերազանց ծառայության համար» մեդալ (1988)։
- «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ (2011)[2]։
- ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։