Գրիգոր Աղայան
(Վերահղված է Աղայան Գրիգորից)
Գրիգոր Աղասու Աղայան (դեկտեմբերի 27, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2005, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, համաճարակաբան, զինվորական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), բժշկական ծառայության գնդապետ (1999)։
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1955 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 7, 2005 (49 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն խմբագրել
1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։
1989-2000 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ հոսպիտալի պետի տեղակալ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, ապա՝ բուժական, 2000-2005 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանի զինված ուժերում բուժսպասարկման մակարդակի բարձրացման և բանակում վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրներին։
Հեղինակ է ուսումնամեթոդաբանական ձեռնարկների[1]։
Պարգևներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.