Ահարոն Ավագ հա-Ռոֆե Բեն Յոսեֆ
Ահարոն Ավագ հա-Ռոֆե Բեն Յոսեֆ (բիբլիական եբրայերեն՝ אהרון בן יוסף הרופא, 1260, Սուդակ[1] և Կոստանդնուպոլիս - 1320[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), կարաիմ գիտնական, փիլիսոփա-աստվածաբան, էկզեգետ, օրինագետ, գրող, պատարագային բանաստեղծ և բժիշկ։
Ահարոն Ավագ հա-Ռոֆե Բեն Յոսեֆ եբրայերեն՝ אהרון בן יוסף הרופא | |
---|---|
Ծնվել է | 1260 Սուդակ[1] կամ Կոստանդնուպոլիս |
Մահացել է | 1320[1] Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Դավանանք | Karaite Judaism? |
Մասնագիտություն | գրող, բժիշկ, փիլիսոփա, ռաբբի և բանաստեղծ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին եբրայերեն |
Կենսագրություն
խմբագրելԸստ Մորդեհայ Կոկիզովի՝ ծնվել է Կոստանդնուպոլսում[2]։ Երիտասարդության տարիներին ապրել է Սոլխաթ քաղաքում (ներկայում՝ Հին Ղրիմ), մնացած տարիներըին՝ Կոստանդնուպոլսում, եղել է ուսուցիչ, գազզան ու քարոզիչ և զբաղվել է բժշկական պրակտիկայով։
«Առանց նախապաշարմունքների ճշմարտության հասնելու մոլի ձգտող» Ահարոնը, ինչպես ինքն էր ասում, շատ է ճամփորդել, ծանոթացել իր ժամանակի լավագույն գիտնականների հետ և ջանասիրաբար ուսումնասիրել ոչ միայն կարաիմական, այլև համաեվրոպական և թալմուդիական գրականությունը։
Գրական գործունեություն
խմբագրելԲնությունից ունենալով լուսավոր և սթափ միտք և զինված լինելով բազմակողմանի խորը գիտելիքներով՝ Ահարոնը գրել է շատ արժեքավոր գործեր։ Ահարոնի՝ մեզ հասած ստեղծագործություններից ամենանշանավորը «Միվհար» գիրքն է։ Այն կազմում է ծավալուն մեկնաբանություն Տորուի վերաբերյալ։ Շարադրանքը, որը սեղմ է, բայց արտասովոր նրբագեղ լեզվով, համարվում է կարաիմական ոգու լավագույն ստեղծագործություններից մեկը, մինչ օրս չի կորցրել իր նշանակությունը և հարուստ աղբյուր է ծառայում գիտնականների համար կրոնական փիլիսոփայության, էկզեգետիկայի, գործնական աստվածաբանության, լեզվաբանության, գրականության և կարաիմների բժշկության հարցերի ուսումնասիրության համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Aaron ben Joseph ha-Rofe // Encyclopaedia Judaica — 2 — Detroit: Macmillan Inc., 2007. — P. 215. — ISBN 978-0-02-865928-2
- ↑ Ахиезер Г. Караимские и раббанитские переписчики периода генуэзской Каффы по материалам рукописных собраний // Караимы Феодосии : история, религия, культура / ред. и сост. В. А. Ельяшевич, М. Б. Кизилов. — Симферополь ; Феодосия : Таврида, 2018. — С. 12. — 376 с. — ISBN 978-5-6040199-8-6.
Գրականություն
խմբագրել- Б. С. Эльяшевич. Караимский биографический словарь (с конца VIII в. до 1960 г.). Часть I. // Караимы. 2-e издание. — РАН: Москва, 1993.
- О. Синани. Краткая история литературной деятельности караимских писателей