Ահաբեկչություն Ստոկհոլմում (2017)

Ահաբեկչություն Ստոկհոլմում, ահաբեկչություն Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 7-ին։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ստոկհոլմի Դրոտնինգաթան փողոցում։ Բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի արդյունքում զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ նախնական տվյալներով ութ մարդ[2][3]։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են նաև, որ Ստոկհոլմի կենտրոնում տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Շվեդական հետախուզությունը հայտնում է մեծ թվով վիրավորվածների մասին[4][5][6]։ Շվեդական ոստիկանությունը իրադարձությունները անվանել է «ահաբեկչություն»[3]։ Ականատեսները վկայում են, որ բեռնատարը մտածված մխրճվել է ամբոխի մեջ։ Ականատեսները նշում էին, որ անկանոն խուճապ է տիրում Ստոկհոլմի փողոցներում։ Ներկայումս ոստիկանները շրջափակել են Ստոկհոլմի կենտրոնական թաղամասերը։ Դեպքի վայր են ժամանել արդեն ոստիկանական և շտապ օգնության մեքենաները։ Ոստիկանությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ բեռնատարը մտադրված է եղել մտնելու Åhlens հանրախանութ։ Երևանի ժամանակով ժամը 18:14-ին շվեդական ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ ձերբակալվել է բեռնատարի հնարավոր ահաբեկիչ վարորդը[7]։ Ստոկհոլմի մետրոպոլիտենը դադարեցրել է իր աշխատանքները։ Ընկերությունը, որին պատկանել է բեռնատարը, արդեն հայտարարել է, որ բեռնատարը գողացվել է։ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ ուժեղացվել է շվեդական խորհրդարանի շենքի վերահսկողությունը[8]։

Ահաբեկչություն Ստոկհոլմում
Տեսակտրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով
Երկիր Շվեդիա
Գրոհի վայրՍտոկհոլմ
ՏեղադրանքՆորմալմ
Տարեթիվապրիլի 7, 2017
Զենքբեռնատար ավտոմեքենա
Զոհվածներ4 մարդ[1]
Վիրավորներ15[1]
 2017 Stockholm attack Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://yle.fi/uutiset/3-9553968
  2. https://www.svd.se/just-nu-fordon-kor-bland-folk-pa-drottninggatan/om/dadet-i-stockholm
  3. 3,0 3,1 http://www.bbc.co.uk/news/world-europe-39531108
  4. «Stockholm truck crash: 'Three dead and shots fired' as lorry crashes into pedestrians». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  5. http://www.reuters.com/article/us-sweden-attack-idUSKBN179208
  6. https://www.rt.com/news/383902-truck-reportedly-drives-into-people/
  7. https://haqqin.az/news/96839
  8. https://www.1in.am/2121735.html