Ահաբեկչության զոհերի հուշարձան (Մոզդոկ)
Ահաբեկչության զոհերի հուշարձան (ռուս.՝ Памятник жертвам теракта), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է 2003 թվականի օգոստոսի 1-ին քաղաքի զինվորական հոսպիտալի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է ահաբեկչությունից մեկ տարի հետո` 2004 թվականին, ավերված հոսպիտալի տեղում։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2004 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոզդոկ |
Շինության ձև | հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հասցեն՝ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ք. Մոզդոկ, Պրոմիշլեննայա փողոց։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 2,6 կիլոմետր է[1]։
Պատմություն
խմբագրել2003 թվականի օգոստոսի 1-ին Մոզդոկում 10 տոննա պայթուցիկով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ինքնասպան ահաբեկիչը, կոտրելով ուղեփակոցը, ներխուժել է Մոզդոկի զինվորական հոսպիտալի տարածք և գլխավոր բժշկական մասնաշենքի մոտ գործարկել պայթուցիկ սարքը։ Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 52 մարդ, 78-ը վիրավորվել են։ Եռահարկ շենքն ամբողջովին փլուզվել է։ Պայթյունի տեղում առաջացել է 12 մ տրամագծով և 4 մետր խորությամբ ձագար[1]։
Հարձակման զոհ են դարձել հոսպիտալի բժիշկները, հիվանդները, զինծառայողներ, ինչպես նաև մոտակա ստվարաթղթի գործարանի աշխատակիցները։ Ահաբեկչական հարձակումից հետո լավ պաշտպանվող ռազմակայանի տարածքում կառուցվել է նոր բժշկական հաստատություն[2]։
Ողբերգությունից մեկ տարի անց հոսպիտալի մոտ կառուցվել են ժամատուն և հուշարձան, որտեղ ամեն տարի օգոստոսի 1-ին տեղի են ունենում սգո միջոցառումներ։ Հուշարձանի մոտ, որի վրա փորագրված են զոհվածների անունները, տեղադրվում են ծաղկեպսակներ և կարմիր մեխակներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Памятник Жертвам теракта». Վերցված է 2019 Հունվար 9-ին.
- ↑ 2,0 2,1 «Жители Моздока почтили память погибших в теракте 2003 года». Վերցված է 2019 Հունվար 9-ին.