Ակրիի պատերազմ, զինված բախում Բրազիլիայի և Բոլիվիայի միջև, որը նաև ընթացել է Պերուի տարածքում։ տեղի է ունեցել 1899-1904 թթ (չնայած հիմնական ռազմական գործողությունները ընթացել են 1903-ին)։ Բախման պատճառը երկու երկրների ցանկությունն էր տիրանալ ոսկով և կաուչուկով հարուստ Ակրի երկրամասին, որը մինչ այդ Պերուի և Բոլիվիայի մասն էր կազմում։ Պատերազմն ավարտվեց Պետրոպոլիսի հաշտությամբ 1903 թ. նոյեմբերի 17-ին՝ Բրազիլիայի հաղթանակով։