Ակրեդիտ (լատին․՝ accreditivus - հավատարմագրային), բանկային հաշվի ձևավորումը բացվում է գնորդի կամ պատվիրատուի հանձնարարությամբ այն բանկում, որն սպասարկում է ապրանք վաճառողին, ծառայություն մատուցողին և այլն։

Ակրեդիտի բացումը հնարավորություն է ստեղծում ակրեդիտիվային հանձնարարականում նշված պայմաններով ստանալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համար վճար՝ պարտավորությունն անհապաղ կատարելուց հետո։

Ակրեդիտը, որպես անկանխիկ հաշվարկների ձև, կիրառվում է սոցիալիստական ձեռնարկությունների վճարների իրագործման ժամանակ և առևտրական գործառնությունների միջազգային հաշվարկներում։ Անվանական արժեթուղթ, հավաստում է անձի՝ վարկային հաստատությունում (բանկ, խնայողական դրամարկղ) ակրեդիտով նշված գումարն ստանալու իրավունքը։

Վարկային հաստատությունն ակրեդիտ է վճարում դրամական այն գումարի հաշվին, որ մուծված է դրամարկղ կամ դուրս է գրված տիրոջ հաշվից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 233