Ակրամովսկու շադինիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Lիթոգլիֆիդներ
Տեսակ Ակրամովսկու շադինիա
Լատիներեն անվանում
Shadinia akramovskii


Ակրամովսկու շադինիա (լատին․՝ Shadinia akramovskii), լիթոգլիֆիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Մինչև 4,5 մմ բարձրությամբ, բարձր կոնաձև խեցին, որի պտույտները ուռչած են, մոխրաեղջրագույն, ելանցքի մոտ ունի կրային կափարիչ[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Իրանում, Իրաքում, Հայաստանում։ Հայաստանում հայտնի է Արարատյան հարթավայրի մի քանի կետերից՝ Արմավիրի (Սև ջուր գետի ակունքներ՝ Արատաշեն գյուղի մոտակայքում) և Արարատի (Արևաբույր և Ջրահովիտ գյուղերի շրջակայք) մարզերում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է հզոր աղբյուրների և դրանցից սկիզբ առնող գետակների վերին հոսանքներում։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն

խմբագրել

Սահմանակը արեալով և կտրատված ապրելավայրերով հազվագյուտ տեսակ է, որը բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափաորոշիչներով գնահատվաում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Տարածման վայրերում ունի բավականին բարձր թվաքանակ, որի փոփոխությունները հայտնի չեն։

Խխունջին սպառնացող վտանգներն են մելիորատիվ աշխատանքներով պայմանավորված գետերի հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.