Ականջածորանք, թարախահոսք ականջից։ Առաջանում է միջին ականջի սուր և երկարատև թարախային բորբոքումներից՝ միջին ականջի թմբկաթաղանթի վնասման (պերֆորացիա) հետևանքով։

Ականջածորանք

Ժամանակին չբուժելն առաջ է բերում քրոնիկական թարախային բորբոքում։ Նման դեպքում Ականջի ցավերը դադարում են, սակայն շարունակվում է թարախահոսքը, որից թուլանում է լսողությունը։

Միաժամանակ միջին ականջի ոսկրիկները և քունքոսկրի պատը ենթարկվում են ոսկրափուտի։

Բուժումը դեղորայքային է, ծանր դեպքերում՝ վիրահատական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 222