Ստեփան Ակայան

հայ նկարիչ, նկարազարդող, ճարտարապետ
(Վերահղված է Ակայան, Ս.ից)

Ստեփան Ակայան (1870, Կոստանդնուպոլիս - 1937), հայ մանրանկարիչ, ճարտարապետ։

Ստեփան Ակայան
Ծնվել է1870
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1937
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն, նկարչություն
Գործունեությունճարտարապետ, մանրանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում, ապա շարունակել Գեղարվեստների վարժարանում, որն ավարտել է 1891 թվականին։ Միառժամանակ պաշտոնավարել է երկաթուղային վարչությունում, ապա զբաղվել նկարչությամբ։ Նրա «Մեծն Աղեքսանդրի գերեզմանի նմանագրությունը» ուղարկվել է Փարիզի ցուցահանդես և արժանացել մեդալի։ Թուրքական կառավարությունից էլ ստացել է «Արվեստի ոսկե մեդալ»։ Գերազանցապես աչքի է ընկել մանրանկարչությամբ։ Նամականիշի մեծությամբ և գունավոր նկարել է հայ նշանավոր դեմքերի նկարները, որոնք ժամանակին արժանացել են ջերմ ընդունելության։ Նկարազարդել է Թեոդիկի տարեցույցները և այլ գրքեր[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 58-59.