Ախալցխայի ճակատամարտ (1853)

Ախալցխայի ճակատամարտ կամ Ախալցխայի ավերում (ռուս.՝ Ахалцихское сражение, թուրքերեն՝ Ahısha bozgunu)[1], ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1853 թվականի նոյեմբերի 12-ին (24), Ռուսաստանի և Օսմանյան բանակների միջեւ Ղրիմի պատերազմի ժամանակ Ախալցխայի ամրոցում։

Ախալցխայի ճակատամարտ (1853)
Ղրիմի պատերազմ

Թվական 12 (24) նոյեմբեր 1853
Վայր Ախալցխա
Արդյունք Ռուսական բանակի հաղթանակը
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Օսմանյան կայսրություն
Կողմերի ուժեր
7 000 մարդ 18 000 մարդ
Ռազմական կորուստներ
362 մարդ 3 500 մարդ

1853-1856 թվականների Ղրիմի պատերազմի սկզբից ի վեր թուրքական բանակի հարձակման ուղղություններից մեկը հենց Ախալցխայի ամրոցն էր, որը 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրով միացել էր Ռուսական կայսրությանը[2]։ Ալի փաշայի գլխավորությամբ թուրքական 18.000-անոց ջոկատն ուղարկվում է այնտեղ, բայց թուրքական զորքի առաջխաղացումը կանգնեցնում է իշխան Անդրոնիկովի 7000-անոց ջոկատը, որը հիմնականում բաղկացած էր վրացական անկանոն հեծելազորից։ Զորաջոկատը տարավ վճռական հաղթանակ, ինչը դադարեցրեց Օսմանյան կայսրության հետագա առաջխաղացումը Անդրկովկաս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Badem, 2010, էջ 165
  2. «Оборона Ахалциха». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Badem C. The Ottoman Crimean War (1853—1856) (англ.) / Ed. by S. Faroqhi, H. Inalcik. — Leiden—Boston: Brill, 2010. — xvi, 432 p. — (The Ottoman Empire and its Heritage: Politics, Society and Economy, Vol. 44). — ISBN 978-90-04-18205-9.

Հղումներ խմբագրել