Կամիշլիի թեմ
(Վերահղված է Ալ-Կամիշլիի թեմից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կամիշլիի թեմ Հայ կաթողիկե եկեղեցու ենթակա թեմ է, որտեղ իշխում է հայոց ծիսակարգը՝ հայոց լեզուով մատուցվում է Հայոց պատարագը։ Այն մտնում է Կիլիկիո Հայոց կաթողիկե եկեղեցու պատրիարքի «Կիլիկիա» անձնական եկեղեցական դիոցեզի մեջ, և գտնվում է ներկայիս Սիրիա պետության տարածքում։
Հայ կաթողիկե եկեղեցու Ալ–Կամիշլիի թեմի մայր տաճարը և եպիսկոպոսական նստավայրը հանդիսանում է Ալ–Կամիշլիի սուրբ Հովսեփի տաճարը (անգլ.՝ the Cathedral of Saint-Joseph, in Qamishli)։
Պատմություն
խմբագրելՀայ կաթողիկե եկեղեցու Ալ–Կամիշլիի թեմը հիմնադրված է 1954 թվականի հունիսի 29–ին՝ որպես Ալ–Կամիշլիի թեմ (դիոցեզ), այն տարածքում, որը առանձնացվել էր այն ժամանակվա Հայ կաթողիկե եկեղեցու Մարդինի թեմից (ներկայումս միայն տիտղոսն է մնացել)։
Եպիսկոպոսների հերթագայություն
խմբագրել(բոլորը Հայոց ծիսակարգով)
- Ալ–Կամիշլիի ենթակա հոգևոր առաջնորդներ (եպիսկոպոսներ)
- Հովսեփ Գեննագի կամ Յովսէփ Ճենանճի, Joseph Gennangi (1954.10.21 – 1972.11.20); տիտղոսը՝ Հայոց Ադանայի եպիսկոպոս (գահակալել է 1972.11.20 – վախճանվել՝ 1981.10.22)
- Գրիգոր Այվազյան կամ Գրիգոր Այվազեան, Krikor Ayvazian (1972.12.06 – 1988.11.18), տիտղոսը՝ Հայոց Մարաշի եպիսկոպոս (գահակալել է 1988.11.23 – 1997.01.21)
- Առաքելական վարչարար կամ Apostolic Administrator Անդրեաս Բդուգլյան կամ Անդրէ Պըտուկլեան, André Bedoglouyan, Զմմառի պատրիարքական հոգևոր հաստատութիւն, Patriarchal Clergy Institute of Bzommar (I.C.P.B.) (1988 – 1989), տիտղոսը՝ Հայոց Կոմանայի եպիսկոպոս (1971.07.24 – 2010.04.13) և Աջակից եպարքոս Հայոց Կիլիկիո (Լիբանան) (1971.07.24 – 1994.11.05), ապա՝ Հայոց Երուսաղեմի պատրիարքական տեղապահ (Հորդանան) (1995 – 1998), Ամմանի և Հայոց Երուսաղէմի Պրոտոսինքելլոս (Հորդանան) (1998 – 2001)
- Հովսեփ Արնաուտի կամ Յովսէփ Արնաուդի, Joseph Arnaouti, Զմմառի պատրիարքական հոգևոր հաստատութիւն, Patriarchal Clergy Institute of Bzommar (I.C.P.B.) (1989.08.21 – 1992.04.10), ապա՝ Բուենոս Այրեսի Հայոց Գրիգոր Նարեկացի թեմի առաջնորդ (Արգենտինա) (1994.05.24 – 1997), Հայոց Կուրիայի եպիսկոպոս (1997 – 1999), Դամասկոսի Հայոց պատրիարքական տեղապահ (Սիրիա) (1997 – ...)
- Առաքելական վարչարար կամ Apostolic Administrator Բուտրոս Մարայաթի, Boutros Marayati (1992 – ...), միաժամանակ Հալեպի Հայոց արքեպիսկոպոս (Սիրիա) (1989.08.21 – ...)