Ալ-Խաֆսա (արաբ․՝ ألخفسة‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Մանբիջի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։ Վերջինս մարզում տարածքով ամենամեծն է՝ 3063,46 քառ.կմ։

Քաղաք
Ալ-Խաֆսա
արաբ․՝ ألخفسة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաՄանբիջի գավառ
ՆահիյաԱլ-Խաֆսայի շրջան
Բնակչություն92 368 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2
Ալ-Խաֆսա (Սիրիա)##
Ալ-Խաֆսա (Սիրիա)

Այստեղ բնակություն հաստատած ամենահին ցեղերից էր ալ-Ղանեմ ցեղային միությունը, ալ-Վիլդան և այլն։ Բնակեցվել է վաղ միջնադարում՝ արաբների արշավանքների ժամանակ։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի արևմտյան հատվածում՝ Եփրատ գետի ափին[1]։

Տեղակայված է մարզի կենտրոնից՝ Հալեպից, դեպի արևմուտք, իսկ երկրի մայրաքաղաքից՝ Դամասկոսից՝ հյուսիս։

Բնակչություն խմբագրել

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ալ-Խաֆսայի շրջանի բնակչությունը կազմում էր 92 368 մարդ[2]։

Տրանսպորտ խմբագրել

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Akhtarin, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  2. «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.