Ալք, hայկական և քրդական դիցաբանության մեջ չար ոգիներ, որոնք վնասում են ծննդկաններին և նորածիններին, հարձակվում են հղի կանանց վրա և առևանգում մանուկներին[1]։ Նմանատիպ անուններով հայտնի են նաև Կովկասի և Միջին Ասիայի շատ ժողովուրդների դիցաբանություններում։

Առանձնահատկություններ

խմբագրել

Քրիստոնեական առասպելի մեջ Աստված ստեղծեց իգական սեռի Ալք, որպես Ադամի ընկերուհու, բայց նա, լինելով մարմնեղեն արարած, չսիրեց Ալքին, որը կրակոտ էր, և ապա Աստված ստեղծեց Եվային։ Այդ ժամանակից ի վեր Ալքերը թշնամական են կանանց և նրանց սերունդների նկատմամբ։

Նկարագրություն

խմբագրել

Հայկական ժողովրդական ավանդության համաձայն, Ալքն ունի անտրոպոզոմորֆային կերպար, այսինքն՝ կիսով չափ մարդիկ, կիսով չափ գազաններ. դրանք մոհնաթներ են՝ կրակոտ աչքերով, պղնձե ճիրաններով, երկաթե ատամներով։ Լինում են արական և իգական սեռի։ Ապրում են լեռներում, ավազուտներում, հաճախ՝ տների կամ գոմերի անկյուններում, իսկ նրանց թագավորը՝ խորը կիրճում։ Ալքը խեղդում է ծննդկանին, ուտում նրա միսը, հատկապես լյարդը, երեխային վնաս պատճառում դեռևս մոր արգանդում. առևանգում են նորածիններին և տանում նրանց իրենց թագավորի մոտ։

Ալքը չի կարող դիպչել երկաթին։ Եթե նրա հագուստին ասեղ մտցնեն, նա երկար ժամանակ կզրկվի ուժից, քանի որ նա չի կարող ազատվել ասեղից և ոչ ոքի չի կարող չարիք պատճառել։ Ապագա մորը Ալքից պաշտպանելու համար գիշերը նրա մոտ սուր կամ դանակ էին թողնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Мифы народов мира: энциклопедия. В 2-х томах / Под. ред. Токарева. — репринт. изд. М. — Большая Российская Энциклопедия. «Дрофа». 2008. С. 61

Գրականություն

խմբագրել
  • Алы // Мифологический словарь/ Гл. ред. Е. М. Мелетинский. — М.:Советская энциклопедия, 1990. — 672 с.