Ալպերթ Աբելյան
Ալպերթ Սողոմանի Աբալյան (դեկտեմբերի 4, 1893, Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - նոյեմբերի 14, 1986, ԱՄՆ), հայ բժիշկ, արձակագիր[1]:
Ծնվել է | 1893 դեկտեմբերի 4 |
---|---|
Ծննդավայր | Քեսապ |
Մահացել է | նոյեմբերի 14, 1986 | (տարիքը 92)
Մահվան վայր | ![]() |
Ազգություն | հայ |
Այլ անուններ | Էբիլենց |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1917) |
Մասնագիտություն | բժիշկ, արձակագիր |
Վիքիդարան | Ալպերթ Աբելյան |
Ծնվել է Սողոմոն և Օվսաննա Աբելյանների ընտանիքում: Ունեցել է երեք եղբայր և չորս քույր:
Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Քեսապում, իսկ բարձրագույնը՝ Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջում, որտեղ ավարտաճառի համար գրում է «Քեսապ և իր գյուղերը» հատորը: Բժշկություն սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական դպրոցում, որն ավարտել է 1917 թվականին: Այնուհետև զինակոչվել է օսմանյան բանակ՝ ենթասպայի աստիճանով և ծառայել է Նապլուսում, պաղեստինյան ճակատում:
1920 թվականին գաղթել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաք, որտեղ աշխատել է որպես մանկաբույժ: Անդամակցել է Մեսեչուսեցի և ամերիկյան այլ բժշկական միությունների: Ամուսնացել 1923 թվականին Զապել Առաքելյանի հետ և ունեցել է երեք դուստր[2]:
ԵրկերԽմբագրել
- Հայ մայրերու մենտորը, Պօսթըն, Հայրենիք, 1922, 96 էջ:
- Հէքիմարան (բժշկա-առողջապահական), Պօսթըն, Հայրենիք, 1924, 350 էջ:
- Հնգամեայ զրույցները 1923-1928, Պոստըն, Հայրենիք, 1928, 413 էջ:
- Զմրուխտ մատանին (վեպ), Պոստոն, Ա. հ., 1929, 138 էջ:
- Անահիտ կամ ամերիկահայ Ֆլէփփըրը (վեպ), Պոստոն, տպ. Հայրենիք, 1929, 116 էջ:
- Վաղուան արշալոյսը (վեպ), Պոստըն, տպ. Հայրենիք, 1930, 116 էջ:
- Քեսապ եւ իր գիւղերը, Պէյրութ, 2002, 255 էջ:
- Աշ-Գար (վեպ ամերիկահայ կեանքէ), Պոստըն, տպ. Հայրենիք, 1930, 116 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547:
- ↑ Ալպերթ Աբելյանի մասին «Ասպարեզ»-ում: