Ալուժինո
գյուղ Ռուսաստանում
Ալուժինո (ռուս.՝ Алужино), գյուղ Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Էխիրիտ-Բուլագատսկի շրջանի կազմում։ «Ալուժինսկոե» մունիցիպալ կազմավորման վարչական կենտրոնը։
Գյուղ | ||
---|---|---|
Ալուժինո | ||
ռուս.՝ Алужино | ||
Երկիր | Ռուսաստան | |
Երկրամաս | Իրկուտսկի մարզ | |
Շրջան | Էխիրիտ-Բուլագատսկի շրջան | |
Պաշտոնական լեզու | ռուսերեն | |
Բնակչություն | 540 մարդ (2002) | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Փոստային դասիչ | 669516 | |
ՍՎՏԲՀԴ | 25137901001 | |
|
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմել է 540 մարդ, 2010 թվականին՝ 522 մարդ, 2011 թվականին՝ 520 մարդ, 2012 թվականին՝ 511 մարդ։
Աշխարհագրություն խմբագրել
Գտնվում է շրջկենտրոնից՝ Ուստ–Օրդինսկի գյուղից 14 կմ հարավ, P418 մայրուղուց 10 կմ հեռավորության վրա, Մուրին գետի աջ ափին։
Անվան ծագում խմբագրել
Ըստ Գավրիիլ Բոգդանովի՝ անունը կարող է կապված լինել բուրյաթական կլանի Ալագուի (Ալագուի տոհմ) անվան հետ։
Պատմություն խմբագրել
Կազմավորվել է 20-րդ դարի կեսերին մի քանի բուրյաթական ուլուսների միաձուլմամբ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Л. Гергесова. Алужино — союз старинных улусов\\ИА «Байкал Инфо». СМ Номер один, № 14 от 12 апреля 2007 года». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.