Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալմին (բուն անունով՝ Ալբերտ Մինասյան, 1952, Թեհրան, Իրան - օգոստոսի 14, 2021(2021-08-14), Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ։ Հայաստանի, Արցախի և Իրանահայ գրողների միությունների անդամ։

Ալմին
Ծնվել է1952
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել էօգոստոսի 14, 2021(2021-08-14)
Վախճանի վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Իրան

Կենսագրություն խմբագրել

Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանում։ Գրել սկսել է պատանի հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Ալիք Պատանեկան» երկշաբաթաթերթում 1970 թվականին, ապա տպագրվել են մի շարք գրական թերթերում և ամսագրերում, ինչպես՝ «Ալիք», «Բագին», «Գրական թերթ», «Գարուն», «Աղբյուր» և այլն։

Ալմինի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրոփիւններ»-ը, լույս է տեսել 1976 թվականին Թեհրանում։ Այնուհետև հրատարակել է «Լուսարբութիւն» (1978), «Սիրանիւթ» (1981), «Եւ եղեւ լոյս» (1991) բանաստեղծությունների ժողովածուները։ 1990 թվականին արժանացել է գրական մրցանակի։

Նա որպես ուսուցիչ հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայկական դպրոցներում[1]։

2000 թվականին պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով[2]։

Մահացել է 2021 թվականին կորոնավիրուսից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել