Ալլա Հովհաննիսյան (ակնաբան)

հայ ակնաբան, գլաուկոմայի մասնագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալլա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Ալլա Հայաստանի Հովհաննիսյան (հուլիսի 2, 1953(1953-07-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան, գլաուկոմայի մասնագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր[2]։

Ալլա Հովհաննիսյան
Ծնվել էհուլիսի 2, 1953(1953-07-02)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ակնաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն

խմբագրել

Ալլա Հովհաննիսյանը ծնվել է 1953 թվականի հուլիսի 2-ին, Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978-1984 թվականներին աշխատել է Աչքի հանրապետական կլինիկայում, 1986 թվականից՝ 8-րդ կլինիկական հիվանդանոցի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են ներակնային անոթների ռեակտիվության որրոշման, հակագլաուկոմային վիրահատությունների արդյունքների կանխատեսման և դեղորայքային շտկման հարցերին[3]։

Անդամակցություն

խմբագրել
  • Հայաստանի ակնաբուժական ընկերության անդամ, 1978

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12578
  2. Ալլա Հայաստանի Հովհաննիսյան, ակնաբան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։

Գրականություն

խմբագրել