Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիսպերսիա (այլ կիրառումներ)

Ալիքների դիսպերսիա, ներդաշնակ տատանման փուլային արագության կախումը հաճախությունից։ Ալիքների դիսպերսիան պայմանավորված է ալիքի տարածման միջավայրի ֆիզիկական հատկություններով։ Ալիքների դիսպերսիան առաջանում է ցանկացած նյութական միջավայրում (նույնիսկ շատ նոսր, ինչպիսին է, օրինակ, Երկրի իոնոլորտը), միայն վակուումում է, որ էլեկտրամագնիսական ալիքները տարածվում են առանց դիսպերսիայի։ Ալիքների դիսպերսիան ի հայտ է գալիս նաև գերձայնային ալիքներում (տես Դիսպերսիա ձայնի)։ Դիսպերսիայի առկայությունը հանգեցնում է տարածվող ազդանշանի ձևի աղավաղման։ Դա բացատրվում է ազդանշանը կազմող տարբեր հաճախության ներդաշնակ տատանումների տարածման արագությունների տարբերությամբ։ Օրինակ, երբ լույսն անցնում է թափանցիկ պրիզմայով, դիսպերսիան հանգեցնում է սպիտակ լույսի տարրալուծման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 401