Ալիջան (Մշո գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիջան (այլ կիրառումներ)
Ալիջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից հյուսիս։
Գյուղ | ||
---|---|---|
Ալիջան | ||
Երկիր | Թուրքիա | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Համայնք | Մուշ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ալիջանցի | |
|
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Ալիջանի հայ բնակչության մեծ մասը ոչնչացվեց։ 1860 թվականին ուներ 97, իսկ 1909 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։ Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ ու անասնապահությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 175)։ |