Ալիշեր Նավոիի հուշարձան (Մոսկվա)
Ալիշեր Նավոիի հուշարձան (ռուս.՝ Памятник Алишеру Навои, ուզբ.՝ Alisher Navoiy haykali), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ուզբեկ բանաստեղծ, մտածող և պետական գործիչ Ալիշեր Նավոիին (1441-1501)։ Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի նոյեմբերին` Սերպուխովյան հրապարակի պուրակում, որը նայում է Սադովոյե կոլցո փողոցին[1]։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°43′44″ հս․ լ. 37°37′29″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1953 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Նիկոլայ Տոմսկի |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը պատրաստվել է Ուզբեկստանում և Ուզբեկստանի կառավարության ու Տաշքենդի քաղաքային վարչակազմի կողմից որպես նվեր փոխանցվել է Ռուսաստանի մայրաքաղաքին։ Հուշակոթողի հեղինակներն են ուզբեկ հայտնի քանդակագործ Ռավշան Միրթաջիևը և ռուս ճարտարապետներ Ալեքսանդր Կուզմինն ու Իգոր Վոսկրեսենսկին։ 2002 թվականի օգոստոսի 15-ին քանդակը ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա[1]։ Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովը և Ուզբեկստանի կառավարության անդամները։
Ելույթ ունենալով արարողության ժամանակ` Յուրի Լուժկովը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի իշխանություններին Ռուսաստանի մայրաքաղաքին մատուցած հրաշալի նվերի համար։ «Ալիշեր Նավոին ապրել ու աշխատել է հին օրերում, բայց նրա աշխատանքն այսօր էլ այժմեական է և մշտապես կմա այդպիսին»,- ասել է քաղաքապետը[2]։
ՆկարագրությունԽմբագրել
Ալիշեր Նավոիի բրոնզե հուշարձանի բարձրությունը 4,5 մետր է։ Բանաստեղծի պատկերաքանդակը տեղադրված է գրանիտե բարձր պատվանդանին։ Քանդակագործ Ռավշան Միրթաջիևը նրան պատկերել է ազգային տարազով և սեփական բանաստեղծությունները ոգեշնչված կարդալիս[1]։