Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիշար (այլ կիրառումներ)

Ալիշար, լեռ Կիլիկիայում, Ամանոսի լեռնաշղթայի հյուսիս կողմում, Զեյթուն քաղաքից հարավ-արևելք, Ընկուզեկ լեռան դեմ դիմաց։ Երկուսի միջով հոսում է Ջահան գետը՝ գոյացնելով Ղսըղ (Կանչի) խոր կիրճը, որի վրայով ձգվում է Մազե կամուրջը։ Ծածկված է հարուստ բուսականությամբ, ունի սառնորակ աղբյուրներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 89 — 992 էջ։