Ալիի մինարեթ (պարս.՝ مناره علی‎), Իրանի Սպահան քաղաքում գտնվող հնագույն մինարեթ։ Այն համարվում է Սպահանի ամենահին մինարեթը, և գտնվում է Ալիի մզկիթից քիչ հեռու։ Մինարեթի կառույցը թվագրվում է XI դարով։ Բարձրությունը կազմում է 52 մ։ Ալիի մինարեթը համարվում է Սպահանում Սարբանի մինարեթից հետո երկրորդը իր մեծությամբ։ Սկզբում այն ունեցել է 54 մ բարձրություն, սակայն ժամանակի ընթացքում բարձրությունը նվազել է, հասնելով 52 մետրի։

Մինարեթը կառուցվել է սելջուկների սուլթան Սանջարի օրոք (մ. թ. ա.1118 — 1157 թթ.): Կառուցման մոտավոր ժամանակը` մ. թ. ա. 525-515 թթ.: Ալիի մինարեթը համարվում է վեցերորդ դարի և սելջուկների ժամանակաշրջանի ամենախոշոր հուշարձաններից մեկը։

Մինարեթը ունի երկու պատշգամբ։ Պատշգամբներից ներքև պատը զարդարված է միահյուսված աստղերով, որոնք վերևում վերածվում են 4 տողով արված գրությունների, որոնցից երեքը ընդգծված են սալիկով[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arash Beheshti. Hosseyn Yaghoubi Rāhnamā ye Safar be Ostān e Esfāhān (Travel Guide for the Province Isfahan). — Rouzane, 2004. — С. 112. — ISBN 964-334-218-2.