Ալեքս Միսկիրտչյան
Ալեքս Միսկիրտչյան (անգլ.՝ Alex Miskirtchian, դեկտեմբերի 24, 1985, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելգիաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն[1][2]։
Ալեքս Միսկիրտչյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Բելգիա |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 24, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն խմբագրել
Ալեքս Միսկիրտչյանը ծնվել է 1985 թվականին Թբիլիսի քաղաքում։ Հայրը եղել է օդաչու, իսկ մայրը՝ հոգեբան։ Ալեքսի պապիկն ու հորեղբայրը նույնպես զբաղվել են բռնցքամարտով։ Ալեքս Միսկիրտչյանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է Վրաստանում և ընդգրկվել հավաքականի կազմում։ Եղել է Վրաստանի չեմպիոն։ 14 տարեկանում տեղափոխվել է Բելգիա, շարունակել մարզումները, դարձել սպորտի վարպետ։ Շուտով Ալեքսը դառնում է երկրի չեմպիոն և ընդգրկվում Բելգիայի հավաքականի կազմում։ 2005 թվականին նա տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին մենամարտում նա հաղթանակ է տարել Նիկոլայ Վոլովոյի նկատմամբ, իսկ առաջին պարտությունը կրել է իտալացի Անտոնիո դե Վիտիսից[3]։ 2014 թվականին Ալեքս Միսկիրտչյան հաղթել է Սոֆյան Տեկուշտին (Ֆրանսիա)[4] և իրավունք ստացել մրցելու IBF վարկածով չեմպիոն ռուս Եվգենի Գրադովիչի հետ[5]։ Այդ հանդիպման ժամանակ Ալեքսը մենամարտը տանուլ է տվել[6]։ Ալեքս Միսկիրտչյանը Բելգիայում հիմնադրել է բռնցքամարտի ակադեմիա և կոչվում է այն իր անվամբ[7][8]։ Ալեքսի կինը իտալուհի է։ Նրանք ունեն երկու որդի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «HyeFighter Alexander Miskirtchian Is The New EBU (European) Featherweight Champion | HyeFighters - Armenian Combat Sports». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը կմենամարտի աշխարհի չեմպիոնի գոտու համար
- ↑ «Александр Мискиртчян - Боксер - Новости бокса - BOXNEWS.com.ua». www.boxnews.com.ua (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Վան Դամը և Բելմոնդոն աջակցել են Ալեքս Միսկիրտչյանին
- ↑ «Алекс Мискиртчян одержал победу и поборется за титул чемпиона мира». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Видео боя: Евгений Градович – Александр Мискиртчян, HD 720». vringe.com (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «!company_name! | Company Profile from Hoover's» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Matele. «En sport de combat, Dinant devient une référence - Matélé». Matélé (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.