Ալեքսեյ Տոլստոյի հուշարձան (Մոսկվա)

Ալեքսեյ Տոլստոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Алексею Толстому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս անվանի գրող Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյին (1883-1945)։ Գտնվում է Բոլշայա և Մալայա Նիկիտսկայա փողոցների խաչմերուկում։

Picto infobox architecture.png
Ալեքսեյ Տոլստոյի հուշարձան
Pamyatnik Alexey Tolstoy 2.png
Ալեքսեյ Տոլստոյի հուշարձանը
Map
Map
Կոորդինատներ55°45′28″ հս․ լ. 37°35′39″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1957
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԳեորգի Մոտովիլով
Ներկա վիճակըԿանգուն

Հուշարձանը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է։

ՊատմությունԽմբագրել

Տեղադրվել է Մեծ Համբարձման տաճարի դիմացի պուրակում, այն տեղում, որտեղ նախկինում գտնվել է 17-րդ դարի զանգակատունը, որն ավերվել է 1937 թվականին[1][2]։

Հուշարձանը տեղադրելու վայրն ընտրված է ոչ պատահական. մոտակայքում՝ Սպիրիդոնովկա փողոցի 2/6 տանը, գրողն անցկացրել է կյանքի վերջին տարիները՝ 1941-1945 թվականներին (1987 թվականին այստեղ բացվել է Ա. Ն. Տոլստոյի հիշատակի թանգարան-բնակարանը)։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թվականի հուլիսի 3-ին՝ գրողի մահից 12 տարի անց։

ՀեղինակներԽմբագրել

Հուշարձանի նախագիծը համատեղ մշակել են քանդակագործ Գեորգի Իվանովիչ Մոտովիլովը և ճարտարապետ Լեոնիդ Միխայլովիչ Պոլյակովը։

ՆկարագրությունԽմբագրել

Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից, պատվանդանի համար օգտագործվել է գրանիտ (որոշ աղբյուրներում՝ սև լաբրադոր

Պատվանդանի վրա չկան տապանագրեր, միայն գրողի ազգանունը, անունը, հայրանունը և կյանքի տարիները պարունակող մակագրություն է։

Ալեքսեյ Տոլստոյը հավերժացվել է գրողի համար բավական ավանդական կերպարով՝ մտախոհ նստած բազկաթոռին, ձեռքին՝ նոթատերտ ու մատիտ։

Քանդակագործի այս ստեղծագործությունն առաջացրել է ոչ միարժեք արձագանքներ։ Օրինակ, կոթողը, «որտեղ բազկաթոռին նստած է այդպիսի աղայական պարոն, իսկական «կարմիր կոմս»», դուր չէր գալիս գրողի վերջին կնոջը՝ Լյուդմիլա Կրեստինսկայա-Տոլստայային[3]։

Որոշ քննադատներ հանդիմանել են ընտրած դիրքի (գրողը նստել է՝ ոտքը ոտքին գցած), անփույթ հագուստի, սանրվածքի համար[4]։

Սակայն, ըստ այլոց կարծիքի, հենց այդ մանրամասներն են ճշգրիտ արտացոլում ստեղծագործող մարդու պատկերը և «հորինվածքի արտաքին միօրինակության հետ մեկտեղ, արձանին տալիս են ինքնատիպություն և յուրահատուկ առանձնահատկություն»[5]»։

2000 թվականին Մոսկվայի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պատվերով իրականացվել է Ա. Ն. Տոլստոյի հուշարձանի վերականգնում[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Церковь Большого Вознесения у Никитских ворот»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-29-ին։ Վերցված է 2018-04-06 
  2. «Храм у Никитских ворот прирастёт колокольней»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2018-04-06 
  3. «Последняя жена Алексея Толстого»։ Еженедельник "Слово"։ 15.02.2008։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-29-ին։ Վերցված է 2018-04-06 
  4. «Памятник писателю А.Н. Толстому на Большой Никитской улице» 
  5. «Памятник А.Н. Толстому» 
  6. «Официальный сайт ООО "Рекос"»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին։ Վերցված է 2018-04-06 

ԳրականությունԽմբագրել

  • Кравченко К.С., Г.И. Мотовилов, М., 1969.
  • Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия 1992.