Ալեքսեյ Վինոկուրով

ռուս արձակագիր, սցենարիստ, կինոպրոդյուսեր

Ալեքսեյ Յուրևիչ Վինոկուրով (ռուս.՝ Алексей Юрьевич Винокуров, 1969, Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, սցենարիստ, կինոպրոդյուսեր։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ «Большая книга» (2018) գրական մրցանակի եզրափակիչի մասնակից։ «Книга года-2012» ազգային մրցանակաբաշխության դափնեկիր, «Российский сюжет» մրցույթի եզրափակիչի մասնակից (2004)։

Ալեքսեյ Վինոկուրով
Ծնվել է1969
ԾննդավայրՊերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Վինոկուրովը ծնվել է 1969 թվականին, Պերմ քաղաքում։ Սովորել է Մոսկվայի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է «Московский комсомолец» թերթի գրականության և արվեստի բաժնում, այնուհետև աշխատել է «Նոր ժամանակ» թերթում սունյակագիր, եղել է «Иностранец» թերթի հրապարակախոսական բաժնի վարիչ, հետագայում նշանակվել է «Другой» ամսագրի գլխավոր խմբագիր։ Վիկտոր Շենդերովիչից հետո, եղել է «Куклы» ծրագրի մշտական հեղինակ։ Վինոկուրովը համարվում է երկու տասնյակ հեռուստառեսային նախագծերի հեղինակ, այդ թվում մի ամբողջ շարք հանրամատչելի հեռուստասերիալների, ակտիվորեն զբաղվել է դրամատուրգիայով։ Երկար ժամանակ հրապուրվել է չինական ուշույով, մարզել է ներքին ոճեր, հատկապես հին դաոսական ավանդույթներով Յանշի Տայցզիցյուանի ոճը։ Ուսումնասիրում է ժամանակակից Չինաստանը[1]։

Համարվում է Ռուսաստանի երիտասարդ գրողների ամենաառաջին համաժողովի մասնակից։ 2001 թվականին ընդունվել է Մոսկվայի գրողների միության շարքերը։ «Աղքատ թզուկի մասին»վեպը նրա առաջին ստեղծագործությունն էր, որը հրապարակվել է «Постскриптум» ամսագրում։ 1997 թվականին, «Знамя» ամսագրում լույս տեսավ «Այնտեղ, որտեղ մենք չկանք» վիպակը։ Նրա գրական ստեղծագործություններում կան նաև մանկական գրքեր` «Երեք հողերի երկիրը։ Մերլինի ժառանգորդը» և «Սև կատվի մերկացումը»[2]։

Նրա առաջին գրական ստեղծագործություններում ընթերցողը կարող է գտնել նաև յուրահատուկ հումոր։ Վիկտոր Շենդերովիչը Վինոկուրովին անվանել է «զվարճալիի արտադրության ֆաբրիկա»։

Վինոկուրովը բազմաթիվ հեռուստատեսային ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա աշխատանքներից հատկապես առանձնանում են` «Գրոմովները», «Օրինակելի բովանդակությամբ տունը», «Եֆրոսինյան», «Միջազգային ավիագծերի օդաչուն»։

Մատենագիտություն խմբագրել

Ստեղծագործություններ

  • Алексей Винокуров «О карлике бедном»,
  • Алексей Винокуров «Ангел пригляда»,
  • Алексей Винокуров «Люди чёрного дракона»,
  • Алексей Винокуров «Тёмные вершины».

Գրքեր երեխաների համար

  • Алексей Винокуров «Страна трех земель. Наследник Мерлина»,
  • Алексей Винокуров «Разоблачение черного пса».

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմերի և հեռուստասերիալներիսցենարների հեղինակ է`

  • 1999-2000 - Խմբագրություն,
  • 2005 – Վանյուխինի երեխաները,
  • 2006 – Վիոլա Տարականովա։ Հանցագործ կրքերի աշխարհում -3 (ֆիլմ 3, «Ֆոկուս-պոկուս Վասիլիսա Սարսափելիից»),
  • 2006 - Գրոմովներ,
  • 2006 – Եռյակը վերևից,
  • 2007 – Իվան Պոդուշկին։ Խուզարկու ջենտլմեն -2,
  • 2009 - Կրուիզ,
  • 2010 – Օրինակելի բովանդակության տուն,
  • 2010- Գթության երթուղին,
  • 2010-2013 – Եֆրոսինյա,
  • 2011 - Միջազգային ավիագծերի օդաչուն,
  • 2014-2016 – Փարոսի լույսն ու ստվերը,
  • 2015 – Փրկվիր, եղբայր։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Честь. Долг. Достоинство» դրամատուրգիական մրցույթի առաջին մրցանակ «Պահապանը» պիեսի համար։
  • 2004 - «Ռուսական սյուժե» մրցույթի եզրափակիչի մասնակից «Քառյակը» կինոսցենարի համար։
  • 2004 – Ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր-2004» մրցանակի կարճ ցուցակում «Յանկին Ռուսաստանում» վիպակի համար։
  • 2012 - «Տարվա գիրք-2012» ազգային մրցույթի դափնեկիր «Մանկական լավագույն գիրք» անվանակարգում «Սև կատվի մերկացումը» գրքի համար։
  • 2018 - Մեծ գրքի եզրափակիչի մասնակից «Սև վիշապի մարդիկ» գրքի համար[3],
  • 2020 – ընդգրկվել է Մեծ գրքի կարճ ցուցակում «Մռայլ կատարներ» գրքի համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Писатель Алексей Винокуров претендует на "Большую Книгу"». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Писатель-синолог Алексей Винокуров». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Национальная литературная премия «Большая книга»: Итоги». www.bigbook.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Национальная литературная премия «Большая книга»: Итоги». www.bigbook.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել