Ալեքսեյ Սերգեևիչ Կրուգլով

Ալեքսեյ Սերգեևիչ Կրուգլով (ռուս.՝ Алексей Сергеевич Круглов, մարտի 8, 1986(1986-03-08), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս սերիական մարդասպան։

Ալեքսեյ Սերգեևիչ Կրուգլով
Ծննդյան ամսաթիվմարտի 8, 1986(1986-03-08) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Ապրել է Մոսկվայում։ Որպես ավտոմեխանիկ՝ աշխատել է «Kia Motors» տեխնիկական կենտրոնում[1]։

2005 թվականի հուլիսի 19-ին Կրուգլովը մեկնել էր Մոսկվայի մարզի Իստրինի շրջանի «Պոլյանկա» այգեգործական ընկերակցության ամառանոց։ Ռոժդեստվենոյի խճուղում նա հանդիպել է 12-ամյա Միխայիլ Ելշինին, նրա 10-ամյա եղբորը՝ Ալեքսանդրին և նրանց 11-ամյա ընկեր Պավել Սոկոլովին, որոնք բնակվում էին Դեդովսկ քաղաքում[2]։ Կրուգլովը տղաներին առաջարկել է նրանց տեղափոխել երկաթուղային կայարան։ Բայց հետո գնացել է դեպի իր ամառանոց։ Կանգ առնելով՝ նա Միխայիլ Ելշինին փակել է մեքենայի բեռնախցիկում, իսկ հետո իր վերնաշապիկով խեղդել է մյուս երկու տղաներին։ Հաջորդ օրն առավոտյան նա գնացել է Լուժկի գյուղ, գյուղի գերեզմանատան մոտ նա լարով խեղդամահ է արել Միխայիլ Ելշինին[3]։ Միխայիլ Ելշինի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 29-ին, Ալեքսանդր Ելշինինը և Պավել Սոկոլովինը՝ օգոստոսի 1-ին[2]։

2009 թվականի մայիսի 14-ին Կրուգլովը 14-ամյա զարմուհուն՝ Աննա Մուլենկովային, առաջարկել է տանել դպրոց[1]։ Ճանապարհին նա կանգ է առել Շարիկապիշնիկովսկայա փողոցում և խեղդել աղջկան USB լարով։ Այնուհետև մարմինը տարել է Իստրայի շրջան և թաքցրել այն «Պոլյանկա» այգեգործական ընկերակցության մոտ գտնվող անտառում[3]։

Աննա Մուլենկովայի սպանությունը բացահայտվել է բուռն հետապնդման արդյունքում. պարզել են, որ վերջինը, որի հետ նա խոսել է բջջային հեռախոսով, եղել է նրա քեռին։ Ձերբակալությունից հետո մոլագարը խոստովանել է, որ սպանել է զարմուհուն և 2005 թվականին եռակի սպանություն կատարել Իստրայի շրջանում։ Նա նաև խոստովանել է, որ 2003 թվականի օգոստոսի 25-ին «Պոլյանկա» այգեգործական ընկերակցությունում պարանով խեղդել է 9-ամյա տղայի, որի մարմինը հայտնաբերվել է երկաթուղային թունելի մոտ՝ «Սնեգիրի-Մանիխինո» 47-րդ կիլոմետրի շրջանում[4][5]։

Դատահոգեբուժական փորձաքննությունը նրան մեղսունակ է ճանաչել[4][6]։ Դատարանի առաջին նիստից առաջ Կրուգլովը փորձել է ինքնասպան լինել ավտոզակում՝ կտրելով վիզը, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ավելի ուշ մոլագարը ինքնասպանության ևս երեք փորձ է ձեռնարկել։ Բժիշկների եզրակացությամբ՝ Կրուգլովի գործողությունները «ցուցադրական բնույթ» են կրել[2]։

2010 թվականի մայիսի 14-ին առաջին դատական նիստում Կրուգլովը հրաժարվել է իր ցուցմունքների մի մասից՝ հայտարարելով 2003 և 2005 թվականների սպանություններին առնչություն չունենալու մասին[1][2][4][6]։ Հուլիսի 5-ին Մոսկվայի շրջանային դատարանը Ալեքսեյ Կրուգլովին մեղավոր է ճանաչել 2005 և 2009 թվականներին կատարված չորս երեխաների սպանությունների համար և նրան դատապարտել ցմահ ազատազրկման[2]։ 2003 թվականի սպանությունը դատարանը համարել է չապացուցված[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Детоубийца признал четверть вины
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Истринский маньяк лишён жизни на свободе
  3. 3,0 3,1 3,2 «Маньяк «отдыхал» на даче: четверо детей – трупы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  4. 4,0 4,1 4,2 Истринский маньяк
  5. Мособлсуд рассмотрит дело обвиняемого в убийстве пятерых детей
  6. 6,0 6,1 Подмосковный убийца пяти детей сознался в одном эпизоде