Ալեքսեյ Կռիլովի հուշարձան
Ալեքսեյ Կռիլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Алексею Крылову), հուշարձան Մոսկվայում, որը նվիրված է ռուս խորհրդային նավաշինարար, մեխանիկ և մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Ալեքսեյ Կռիլովին (1863-1945)։ Հուշարձանը տեղադրվել է Հյուսիսային գետային կայարանի շենքի առջև։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1960 թվականի դեկտեմբերի 7-ին[1][2][3]։
Ալեքսեյ Կռիլովի հուշարձան | |
---|---|
Ալեքսեյ Կռիլովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան և քանդակ |
Քանդակագործ | Լև Կերբել |
Ստեղծում | 1960 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Levoberezhny District? |
Բնակավայր | Levoberezhny District? |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Bust of Alexei Krylov Վիքիպահեստում |
Տարածաշրջանային նշանակության պատմության և արվեստի հուշարձան է (գրանցման համար` 771410677810005)` համաձայն Մոսկվայի կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 20-ի № 2535-РП հրամանի[4], ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտ է[5]։
Նկարագրություն
խմբագրելԱլեքսեյ Կռիլովի հուշարձանը բարձր գրանիտե պատվանդանի վրա բրոնզե կիսանդրի է, որի վրա փորագրված է հետևյալ մակագրությունը. «Սոցիալիստական աշխատանքի հերոս ռուս ականավոր նավաշինարար ակադեմիկոս Ալեքսեյ Նիկոլաևիչ Կռիլով, 1863-1945»[6]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Լև Կերբելը և ճարտարապետ Յ. Ի. Գոլցևը[1][2][3]։
2004 թվականին հուշարձանը վերցվել է պետության պաշտպանության ներքո, ինչպես նաև նրան շնորհվել է մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[7]։ 2011 թվականին Մոսկվայի կառավարությունը որոշել է հուշարձանի տարածքի սահմանները (2011 թվականի մարտի 16-ի հրաման № 66-ПП)[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Кожевников, 1976, էջ 100
- ↑ 2,0 2,1 Шокарев, Вострышев, 2018, էջ 409
- ↑ 3,0 3,1 Вострышев, 2010, էջ 215
- ↑ «Памятник-бюст А.Н.Крылову, 1960 г., скульптор Л.Е.Кербель, архитектор Ю.И.Гольцев». Վերցված է 2018 Մայիս 22-ին.
- ↑ «Памятник-бюст А.Н.Крылову, 1960 г., скульптор Л.Е.Кербель, архитектор Ю.И.Гольцев». Վերցված է 2018 Մայիս 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2016). «Крылов А. Н.». Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Распоряжение о принятии под государственную охрану объектов культурного наследия города Москвы». okn-mk.mkrf.ru. 2004 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Постановление Правительства Москвы № 66-ПП от 16 марта 2011 года "Об утверждении границ территорий объектов культурного наследия (памятников истории и культуры) регионального значения"». Интернет-портал «MosOpen.ru — Электронная Москва». 2011 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Вострышев М. И. Москва: все улицы, площади, бульвары, переулки. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — 688 с. — ISBN 978-5-699-33874-0
- Кожевников Р. Памятники и монументы Москвы. — М.: Московский рабочий, 1976. — 167 с.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790