Ալեքսանդր Պոպովի հուշարձան (Եկատերինբուրգ)

Ալեքսանդր Պոպովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Попову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է ռուս նշանավոր ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպովին։ Տեղադրված է քաղաքի կենտրոնում, Պոպովի անվան պուրակում, որը գտնվում է Պուշկինի փողոցում։

Ալեքսանդր Պոպովի հուշարձան
Ալեքսանդր Պոպովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքSquare named after Alexaner Popov?
ԲնակավայրԿիրովսկի շրջան
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Alexander Popov in Yekaterinburg Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովի հուշարձանը տեղադրելու գաղափարը ծնվել է դեռևս 1950-ական թվականներին։ Սակայն այդ գաղափարի իրականացումը սկսվել է միայն 1970-ական թվականներին։ Հուշարձանը տեղադրելու նախաձեռնողը դարձել է Սվերդլովսկի Ռադիոկենտրոնի պետ Ա. Ս. Մենշենինը[1]։

Որպես հիմք ընդունվել է քանդակագործ Վ. Ե. Եգորովի տարբերակը, սակայն հուշարձանը պատրաստելու բարդությունը գերազանցել է Ուրալի կոմպրեսորների գործարանի հնարավորությունները, որտեղ ենթադրվում էր ձուլել արձանը։ Այդ պատճառով էլ Պոպովը պատկերված է խոհուն դիրքով նստած, թեև սկզբնապես նախատեսվում էր նրան տեղադրել կանգնած։ Հուշարձանը հավաքվել է էլեկտրական եռակցման օգնությամբ՝ մի քանի թուջե դետալներից և ողորկվել է։ Նկատի ունենալով հուշարձանի ստեղծման գործում ոչ միայն քանդակագործ Եգորովի, այլև ճարտարապետ Պ. Դ. Դեմինցևի և ինժեներ-մետաղագործ Լ. Ս. Դրեզինի մեծ ավանդը՝ վերջիններիս անունները նշված են արձանին փակցված տախտակի վրա։

Հուշարձանի հանդիսավոր բացումը կայացել է 1975 թվականի մայիսի 7-ին Քաղաքային լճակի և գլխավոր փոտատան մոտ, Հոգևոր ուսումնարանից ոչ հեռու, որտեղ սովորել է Պոպովը։ Հուշարձանն անմիջապես դարձել է տեսարժան վայր, իսկ Ուրալի դաշնային համալսարանի ռադիոֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները երկար տարիներ ավանդույթ ունեն՝ մայիսի 7-ի երեկոյան (Ռադիոյի օրը) Լենինի պողոտայով երթ կատարել դեպի հուշարձանը, այն լվանալ, ծաղիկներ դնել և ցուցաբերել իրենց հարգանքը գիտնականին։

2005 թվականին հուշարձանը կարգի է բերվել, ներկվել է բրոնզագույն և օծվել[2]։ Հուշարձանի օծումը կատարել է Եկատերինբուրգի և Վերխոտուրիեի արքեպիսկոպոս Վիկենտին։

Հուշարձանի մոտ ստեղծվել է Պոպովի պուրակը, գործում է շատրվան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Памятник Александру Попову — обязательный пункт экскурсии «Красная линия Екатеринбурга»». «Областная газета». 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «В Екатеринбурге 19 августа после реставрации открыли памятник изобретателю радио А. С. Попову». ИА «Европейско-азиатские новости». 2005 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.

Աղբյուրներ

խմբագրել