Ալեքսանդր Շտրոմի եկամտաբեր տուն (Դոնի Ռոստով)

Ալեքսանդր Շտրոմի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом А. М. Штрома), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ Դոնի Ռոստովում[1]։ Գտնվում է Բոլշայա Սադովայա փողոց, 89 հասցեում։ Կառուցվել է XX դարի սկզբին քաղաքի պատմական մասում ճարտարապետ Լեոնիդ Էբերգի կողմից[2]։

Ալեքսանդր Շտրոմի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և եկամտաբեր տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1910-ական թվականներին ճարտարապետ Լեոնիդ Ֆեոդորովիչ Էբերգը նոր էր սկսել իր մասնագիտական գործունեությունը. 1911 թվականին նա ավարտել էր ուսումը Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում[3] և հրավիրվել էր Դոնի Ռոստովի քաղաքային վարչություն՝ շինությունների վարիչի պաշտոնին։ Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նրա ծանոթությունը մեծահարուստ ռոստովցի՝ բանկիր Ալեքսանդր Միխայլովիչ Շտրոմի հետ, որն իր եկամտաբեր տան նախագիծը ստեղծելու համար ճարտարապետ էր փնտրում։ Նրա ընտրությունը կանգ առավ Լ. Էբերգի վրա[4]։

Երիտասարդ ճարտարապետը սկսեց զբաղվել հինգհարկանի եկամտաբեր տան նախագծմամբ և կառուցմամբ։ Երկու տարի անց նախագծումն ավարտվեց, իսկ 1912 թվականի դրությամբ հինգհարկանի եկամտաբեր տունը կառուցվեց[1]։ Տան շինարարության համար վերցված վարկային միջոցներն էլ վճարվեցին։

Եկամտաբեր տան ճակատին փակցված է եղել հուշատախտակ, որը տեղեկացրել է, որ այս տունը կառուցվել է Ռոմանովների տան 300-ամյակի տարում[2]։ Հուշատախտակը տան ճակատին մնացել է մինչև 1950-ական թվականները։

Ալեքսանդր Շտրոմի եկամտաբեր տունը կառուցելուց հետո Լեոնիդ Էբերգը ստացել է աշխատանքային այլ պատվերներ Դոնի Ռոստովում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «О внесении изменений в постановление министерства культуры Ростовской области от 03.03.2016 года № 123» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  2. 2,0 2,1 Звездный дом
  3. 3,0 3,1 «Л. Ф. Эберг — ведущий архитектор Ростова первой половины XX века». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  4. «Архитектурное наследство Эбергов становится ненужным Ростову». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.