Ալեքսանդր Շուբին (ռուս.՝ Александр Александрович Шубин, հուլիսի 14, 1983(1983-07-14), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենասահք ձևում։ 2003 թվականի պատանիների կարգում Աշխարհի առաջնության չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի միջազգային վարպետ։

Ալեքսանդր Շուբին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Александр Александрович Шубин
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 14, 1983(1983-07-14) (40 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Սպորտային կարիերա խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել 1988 թվականին Մոսկվայում։ Մարզվել է Նատալյա Դուբինսկայայի, Ռաֆայել Հարությունյանի, Վիկտոր Կուդրյավցևի ղեկավարությամբ։

2001 թվականին առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի պատանիների առաջնության մեդալ (արծաթ), որից հետո իրավունք ստացավ Աշխարհի առաջնության պատանիների կարգում ներկայանալու, որտեղ լավ հանդես չեկավ՝ գրավելով ընդամենը 11-րդ հորիզոնականը։

Հաջորդ մրցաշրջանում Ռուսաստանի «մեծահասակների» առաջնությունում նա դառնում է միայն 14-րդը և հնարավորություն չի ունենում մասնակցելու 2002 թվականի աշխարհի պատանեկան առաջնությանը։ 2002-2003 մրցաշրջանում Ալեքսանդրը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Ռուսաստանի պատանեկան առաջնությունում և կրկին իրավունք ստացավ մասնակցել Չեխիայի Օստրավայի պատանիների միջև 2003 թ. Աշխարհի առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա մասնակիցներից միակն էր, ով ազատ ծրագրի ժամանակ կատարեց չորս շրջադարձ։ Արդյունքում Ալեքսանդրը դարձավ չեմպիոն՝ առաջ անցնելով երկրորդը դարձած ամերիկացի Էվան Լայսաչեկից՝ ապագա օլիմպիական չեմպիոնից։

Մարզչական կարիերա խմբագրել

2007 թվականին վնասվածքների պատճառով Ալեքսանդր Շուբինը ավարտեց մարզական կարիերան և դարձավ մարզիչ։ Առաջին սաներից մեկը ղազախ երիտասարդ գեղասահորդուհի Էլիզաբեթ Տուրսինբաևան էր։

Արդյունքներ խմբագրել

Մրցույթներ/Մրցաշրջան 1998—99 1999—00 2000—01 2001—02 2002—03 2003—04 2004—05 2005—06 2006—07
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 11 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 11 10 14 4 11 15
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 4 2 3 1
NHK Trophy 11
Skate America 11
Cup of Russia WD
Trophee Lalique 6
Crystal Skate of Romania 2
Skate Israel 3
Գրան-Պրիի պատանի երի եզրափակիչներ 1
Գրան-Պրիի պատանի երի եզրափակիչներ.Սլովակիա 1
Գրան-Պրիի պատանի երի եզրափակիչներ.Ֆրանսիա 1
Գրան-Պրիի պատանի երի եզրափակիչներ.Նիդերլանդներ 6
Գրան-Պրիի պատանի երի եզրափակիչներ.Իտալիա 2
Գրան-Պրիի պատանի երի եզրափակիչներ.Ուկրաինա 5
  • WD = դուրս է եկել մրցումներից