Ռաֆայել Հարությունյան (մարզիչ)

հայ մարզիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հարությունյան (այլ կիրառումներ)

Ռաֆայել Վլադիմիրի Հարությունյան (հուլիսի 5, 1957(1957-07-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՄՆ-ում աշխատող և բնակվող գեղասահքի հայ մարզիչ, նախկինում՝ գեղասահորդ։

Ռաֆայել Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1957(1957-07-05) (66 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունգեղասահքի մարզիչ և գեղասահորդ
 Rafael Arutyunyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել Թբիլիսիի խմբակում։ Սիրողական սպորտում մեծ նվաճումների չի հասել, եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու։

Այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1976-1985 թթ. մարզիչ է աշխատել Երևանի գեղասահքի մանկապատանեկան դպրոցում։ Այնուհետև հրավեր է ստացել Մոսկվայից և 1983 թ.-ին տեղափոխվել է այնտեղ, քանի որ Երևանում չկար միջազգային չափանիշներին համապատասխանող սահադաշտ։ «Սոկոլնիկի» սպորտի պալատում աշխատել է կնոջ՝ Վերա Հարությունյանի հետ, որը ևս գեղասահքի խմբակ ուներ։

2000 թվականին տեղափոխվել է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգ և աշխատել Լեյք Էրոուհեդ քաղաքի «Ice Castle International Training Center» սահադաշտում[1][2]։ Այնուհետև, 2013 թվականի օգոստոսին նրան և կնոջը՝ նույնպես գեղասահքի մարզիչ Վերա Հարությունյանին, ինչպես նաև Նադեժդա Կանաևային հրավիրել են նույն նահանգի Արտիժա քաղաքի «East West Ice Palace»[3]։ Իսկ 2016 թվականի հունիսի 25-ից նա աշխատում է Լեյքվուդի «Lakewood ICE»-ում[4]։ 2019 թվականի հուլիսին ստացել է ամերիկյան քաղաքացիություն[5]։

Անվանի սաներ խմբագրել

Հարությունյանի նախկին սաների թվում են Միշել Կվանը, Սաշա Քոենը, Ջեֆրի Բաթլը, Մաո Ասադան, Մայ Ասադան, Ալեքսանդր Աբտը, Սերգեյ Վորոնովը, Իվան Դինևը, Ալեքսանդր Շուբինը, Անտոն Կլիկովը։

2011 թվականին Հարությունյանը սկսել է համագործակցել պատանի Նեյթան Չենի, իսկ 2012-ին՝ ամերիկացի մեկ այլ գեղասահորդ Ադամ Ռիպոնի հետ։ 2013-2018 թվականներին մարզել է ամերիկացի գեղասահորդուհի Էշլի Վագներին, որպես նրա մարզիչ ներկա է եղել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ Վագները թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ անհատական մրցումներում գրավել է 7-րդ տեղը։ 2016 թվականին նրա խումբ են տեղափոխվել մի քանի անվանի գեղասահորդներ՝ Մերայա Բելը, ֆրանսիացի Ռոմեն Պոնսարը և Միխալ Բրժեզինան։ Իսկ 2018 թվականին՝ ևս երկու տաղանդավոր պատանի մենասահորդուհիներ՝ ճապոնուհի Մարին Հոնդան և հարավկորեուհի Լիմ Ընսուն[6]։

Ռուսաստանում Ռաֆայել Հարությունյանը հայտնի է որպես գեղասահորդ Ալեքսանդր Աբտի, իսկ Արևմուտքում՝ աշխարհի հնգակի չեմպիոնուհի Միշել Կվանի վերջին մարզիչ[7]։

Հարությունյանի սան ամերիկացի Նեյթան Չենը 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն՝ ազատ ծրագրում հաջող կատարելով վեց քառակի ցատկ[8]։ 2019 թվականին Չենը կրկին հաղթել է աշխարհի առաջնությունում՝ ազատ ծրագրում և երկու ծրագրերի հանրագումարով սահմանելով համաշխարհային ռեկորդ[9]։ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նա դարձել է տղամարդկանց մենասահքի օլիմպիական չեմպիոն[10]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյանը մարզում է Կվանին, Տարասովան` Արակավային
  2. Սերգեյ Վորոնով. Կարոտում եմ Մոսկվան(չաշխատող հղում)
  3. «Staff Coaches». East West Ice Palace. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Renowned Figure Skating Coach Rafael Arutyunyan to Make The Rinks – Lakewood Ice Main Training Facility Leading Into the 2018 Olympic Games». Anaheim Ducks / NHL. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին.
  5. Nick McCarvel (2019 թ․ օգոստոսի 5). «With Congrats from a Global Team of Skaters, Rafael Arutunian Becomes U.S. Citizen». usfigureskatingfanzone.com (անգլերեն).
  6. Хонда будет тренироваться под руководством Арутюняна.
  7. Ռ. Հարությունյան. Ասադան չի սահում միայն երբ քնած է
  8. «Рафаэл Арутюнян: кажется, Чен понял, что тренеру нужно доверять». rsport.ria.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  9. «World Championships 2019». www.isuresults.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  10. «Գեղասահորդ Նեյթան Չենը` Ռաֆայել Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Հարությունյան (մարզիչ)» հոդվածին։