Ալեքսանդր Նևսկու մատուռ (Տալլին)

Ալեքսանդր-Նևսկու մատուռը Տալլինում, սուրբ մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու անունը կրող քարե մատուռ, օծվել է 1888 թվականի նոյեմբերի 14-ին Պայծառակերպության տաճարի վանահոր, երեց Սիմեոն Պոպովի և հոգևորականության կողմից։

Picto infobox architecture.png
Ալեքսանդր-Նևսկու մատուռ (Տալլին)
Կոորդինատներ59°26′12″ հս․ լ. 24°45′13″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԹալլի
Կառուցվել է1888 թվական
Ներկա վիճակըՔանդել են 1922 թվականին

Մատուռը կառուցվել է ռուսական շուկայի տարածքում (ներկայումս Վիրու հրապարակ), խիստ բյուզանդական ոճով կլորացված ոսկեզօծ գնդաձև գմբեթով և խաչով, որը երեսպատված է դոլոմիտով, շրջափակված է չուգունե ճաղերով։ Նրա արևելյան պատին կար Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը։ Աչքի է ընկել նրբագեղությամբ և իրենից ներկայացրել է օրինակելի ճարտարապետական ստեղծագործություն։ Նախագիծը կազմել է Նիման ճարտարապետը, նա էլ անվարձահատույց ղեկավարել է շինարարական աշխատանքները։

Մատուռի ներսում քանդակագործ Կոտիևսկին ստեղծվել է մեծ մարմարե սկահակ ջրի ծորակով, որը նախատեսված է եղել ջրօրհնեք կատարելու համար։ Այն միացած է եղել ստորգետնյա ջրատար խողովակներով չորս արտաքին սկահակներով, որոնք նույնպես ծորակներ են ունեցել, նախատեսված սուրբ ջրից օգտվելու համար։ Այս մատուռի կառուցման գլխավոր նպատակը եղել է այն ժամանակներում քաղաքի գլխավոր արարողության` ուղղափառ եկեղեցու կողմից նախատեսված օրերին ջրօրհնեք կատարելուն։

Կառուցվել է ինքնակամ նվիրաբերություններով, որի գումարը հասնում էր մինչև 11000 ռուբլի[1]։

Մատուռը կցագրվել է Տալլինի Նիկոլսկի եկեղեցուն։ Քանդվել է 1922 թվականին «տրամվայների երթևեկությանը խանգարելու» պատրվակով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Историко-статистическое описание церквей и приходов Рижской епархии. Выпуск 2, часть 3, стр. 419. Рига, 1898 год. (ռուս.)
  2. АРХИ-ОКО. Город сквозь года… Прогулка № 1. Archived 2015-07-21 at the Wayback Machine.(ռուս.)